Գոհար
Գոհար անվան բացատրությունը
Գոհար անունը առաջացել է հայերեն գոհար հասարակ անունից, որ նշանակում է «ադամանդ» կամ «անգին քար»։
Իբրև անձնանուն գործածական է XII դարից։
Փոխառություն է պարսկերեն guhar բառից։
Ժողովրդի մեջ մինչ այսօր կարող ենք հանդիպել Գոհար անվան Գովհար, Գուհար ձևերը։
Փաղաքշական ձևն է Գոհարիկ, Գոգա։
Գոհարիկ փաղաքշական ձևը հանդես է գալիս նաև որպես անկախ անուն։
Վերջերս հանդիպում ենք Գոհարինե՝ ինե իգական ածանցով հնարած անվանը, որը միանգամայն ավելորդ է, քանզի Գոհար անունը միայն իգական է եղել։

17625
Այլ անուններ
Արմենուհի
Արմենուհի անվան բացատրությունը Արմենուհի անունը նորահայտ անուն է: Ստեղծվել է Արմեն անունից ուհի ածանցով: Այս անունը տարածվեց դարասկզբին Շիրվանզադեի համանուն դրամայի ազդեցությամբ:
Դեղձանիկ
Դեղձանիկ անվան բացատրությունը Դեղձանիկ անունը առաջացել է հայերեն դեղձանիկ թռչունի անունից,ինչպես Արծվիկ, Լորիկ անուններն են։ Տարածվել է վերջին հարյուրամյակում։ Սրա կրճատ ձևե...
Հայկակ
Հայկակ անվան բացատրությունը Հայկակ անունը առաջացել է Հայկ անունից՝ ակ փաղաքշական ածանցով։ Սակավ գործածական անուն է։
Պապ
Պապ անվան բացատրությունը Պապ անունը առաջացել է պահլավերեն Papi անունից։ Այն նշանակում է հայր՝ լատիներեն Papa։ Հիշատակված է IV դարից։ Սակավ գործածական է եղել։ Սրանից ունենք Պապյան ազգ...
Նշանուհի
Նշանուհի անվան բացատրությունը Նշանուհի անունը նորաստեղծ է, որը կազմված է ուհի ածանցով, հայերեն Նշան անունից՝ իբրև վերջինիս իգականը (ինչպես՝ Հայկուհի, Ազատուհի և այլն)։ Երևում է վեր...