Եվգինե անվան բացատրությունը

 

Եվգինե անունը առաջացել է հունարեն Eugenia անունից։

Նշանակում է «բարեծնունդ» կամ «ազնվազարմ», հունարեն eu «լավ», «բարի» և genos «ծնունդ» բառերից։

Հայերի մեջ Եվգինե անունը գործածական է տակավին XIV դարից։

Այժմ ունենք այս անվան նաև արական Եվգենի ձևը, որ ռուսերենից է գալիս։

Իսկ փաղաքշական Ժենյա ձևը հայերենում գործածվում է իբրև ինքնուրույն անուն։

3172

Այլ անուններ

Գեղանուշ

Գեղանուշ անվան բացատրությունը   Գեղանուշ անունը առաջացել է հայերեն գեղ․՝ գեղեցիկ, և անուշ բառերից։ Նորաստեղծ անուն է։ Փաղաքշական ձևերն են՝ Գեղուշ, Գեղուշիկ։  Հավանական է առաջաց...

Մելիտե

Մելիտե անվան բացատրությունը   Մելիտե անունը հունարեն Melitos անվան իգականն է։ Այն համապատասխանում է մեր Անուշ անվան («քաղցր», «հաճելի» իմաստով): Գործածվում...

Ռայա

Ռայա անվան բացատրությունը   Ռայա անունը առաջացել է  ռուսական Раиса (>հայ Ռաիսա) անվան փաղաքշական ձևից։ Ժողովրդական ստուգաբանությունը կապում է ռուսական рай բառի հետ և մեկնում ի...

Անգին

Անգին անվան բացատրությունը   Անգին անունը առաջացել է հայերեն անգին բառից, որ նշանակում է «հազվագյուտ», «գին չունեցող»: Ստեղծվել է վերջին դարում և բավական տարածված...

Իսկուհի

Իսկուհի անվան բացատրությունը   Իսկուհի անունը հայերեն անձնանուն է։ Նշանակում է իսկական, անխարդախ, ճշմարտացի։ Շատ տարածված էր անցյալ դարում։ Հիմա էլ է գործածական։

Վերջինները բլոգից