Եղիսաբեթ
Եղիսաբեթ անունի բացատրությունը
Եղիսաբեթ անունը առաջացել է եբրայերեն el՝ աստված, և sb՝ երդվել բառերից, որ բառացի նշանակում է՝ Աստված է նրա երդումը։
Եղիսաբեթ անունը լատիներեն Elisabeth տարբերակով անցել է եվրոպական բոլոր ժողովուրդներին։
Մեր մեջ շատ տարածված անուն էր անցած դարում, այժմ քիչ գործածական։
Կրճատ տարբերակներն են՝ Եղսիկ, Եղսան, Եղսո, Սաբեթ,, Էլիս և այլն։
9231
Այլ անուններ
Սալբի
Սալբի անվան բացատրությունը Սալբի անունը առաջացել պարսկերեն sarv, թուրքերեն selvi բառերից։ Նշանակում է նոճի։ Հայերի մեջ գործածական է եղել XVII դարից։ Այժմ էլ կենդանի անուն է։ Հանդիպու...
Վիրապ
Վիրապ անվան բացատրությունը Վիրապ անունը առաջացել է հայոց Խոր Վիրապի վանքի անունից։ Գալիս է XV դարից։ Այժմ գրեթե մոռացվում է։ Սակայն սրանից ունենք Վիրապյան ազգանունը։
Եգոր
Եգոր անվան բացատրությունը Եգոր անունը առաջացել է ռուսերեն Егор անունից։ Նշանակում է «երկրագործ»։ Մի տարատեսակ է Георгий անձանվան։ Երկու ձևերն էլ հուներեն georgos բառից են,...
Մովսես
Մովսես անվան նշանակությունը Մովսես անունը առաջացել է եբրայերեն Mseh անունից՝ հունական տառադարձությամբ Moses։ Ըստ Աստվածաշնչի նշանակում է ջրից հանած (ղպտ. mo՝ ջուր և wse՝ ազատել բառերից)...
Վարշամ
Վարշամ անվան բացատրությունը Վարշամ անունը առաջացել է Բարշամ անվան հնագույն ձևից։ Հանդիպում ենք Մ. Խորենացու մոտ (Խոր. Ա-31-32)։ Բաբելոնյան հսկաներից մեկի անունն է, որի դեմ կռվում...