Քրիստինե
Քրիստինե անվան բացատրությունը
Քրիստինե անունը առաջացել է հունարեն Khristine անունից։
Նշանակում է «քրիստոնյա», «Քրիստոսին նվիրյալ»։
Այս անունը ունեն քրիստոնյա ազգերից շատերը, օրինակ, Հունաստանում՝ Χριστίνα, կարդացվում է Խրիստինա, Գերմանիայում Kristina, Ռուսաստանում՝ Христина կամ Кристина, Լեհաստանում՝ Krystiana, Ֆրանսիայում՝ Christiane, Իսպանիայում՝ Cristina, :
Մեզ մոտ Քրիստինե անունը հիշատակվում է հնուց։
Գործածվում է որպես Քրիստափոր անվան իգականը։
Փաղաքշական ձևերն են՝ Քրիստ, Քիս, Քրիստա, ինչպես նաև Թինա, Տինա։

17784
Այլ անուններ
Էլիզ, Էլիզա
Էլիզ, Էլիզա անվան բացատրությունը Էլիզ կամ Էլիզա անունը լատիներեն Elizabeth անվան կրճատ ձևերից մեկն է, որ մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն (Ավելի տես Եղիսաբեթ)։
Կիմ
Կիմ անվան բացատրությունը Կիմ անունը եկել է ռուսական Ким անունից։ Այն առաջացել է մեր դարի քսանական թվականներին և տարածվել ՍՍՀՄ շատ ժողովուրդների մեջ։ Նշանակում է Коммунистический интер...
Արսեն, Արսէն
Արսեն, Արսէն անվան բացատրությունը Արսեն, Արսէն անունը առաջացել է հունարեն arsen բառից։ Նշանակում է առնական, ամրակուռ, լատիներեն Arsenius, ֆրանսերեն Arsene, ռուսերեն Арсений և...
Կատար
Կատար անվան բացատրությունը Կատար անունը առաջացել է հայերեն կատար բառից։ Նշանակում է գագաթ, գլուխ, բարձունք։ Իբրև անձնանուն գործածական է XIX դարից։ Կատար են կոչում նաև Կատարինե...
Կիրա
Կիրա անվան բացատրությունը Կիրա անունը առաջացել է հունարեն kyria բառից։ Նշանակում է տիրուհի։ Հնում գործածական չի եղել հայերի մեջ։ Եկել է վերջերս ռուսերեն Кира անունից, որ նույնպես հու...