Նազ անվան բացատրությունը

 

Նազ անունը առաջացել է պարսկերեն naz բառից, որ վաղուց մտել է հայոց բառապաշարի մեջ «նազանք», «նազ անել» և այլ ձևերով։

Այս անունն հայերեն Նազելի, Նազլու անունների կրճատ ձևն է, որոնք ցայսօր կենդանի են։

Հաճախ Նազ էին կոչում  նաև Սալվինազ անունը կրողներին։

Այժմ սակավ գործածվող  անուն է։

Համարժեք անուններն են՝

Նազելի

Նազենիկ 

Նազիկ

Նազանի 

Նազան

2902

Այլ անուններ

Խումար

Խումար անվան բացատրությունը   Խումար անունը առաջացել է արաբերեն khumar՝ հարբած բառից։ Ակնարկում է անունը կրողի արբեցնող, թովիչ հայացքը։ Գործածական անուն էր XV դարից։ Հիշատակվում է նաև ժ...

Եղիշե

Եղիշե անվան նշանակությունը   Եղիշե անունը հնագույն փոխառություն է․ եկել է երկու ճանապարհով՝ ասորերենից՝ Եղիշէ, և հունարենից՝ Եղիսէ։  Ժողովրդի մեջ եղել է նաև Ելիշէ հնագույն ձևը,...

Հաջիբաբ, Հաջիպապ

Հաջիբաբ, Հաջիպապ անվան բացատրությունը   Հաջիբաբ, Հաջիպապ անունը առաջացել է արաբերեն haji՝ մահտեսի և թուրքերեն baba՝ հայր բառերից։ Տարածված անուն էր անցյալ դարում։ Մնացել է այժ...

Ծովակ

Ծովակ անվան բացատրությունը   Ծովակ անունը առաջացել է հայերեն ծով և ակն՝ աչք բառերից։ Նշանակում է ծովի նման աչքեր ունեցող կամ ծովաչյա։ Այժմ էլ գործածական անուն է։ 

Էլիզ, Էլիզա

Էլիզ, Էլիզա անվան բացատրությունը   Էլիզ կամ Էլիզա անունը լատիներեն Elizabeth անվան կրճատ ձևերից մեկն է, որ մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն (Ավելի տես Եղիսաբեթ)։

Վերջինները բլոգից