Նարինե անվան բացատրությունը

 

Նարինե անունը նորահնար անուն է, որ ստեղծվել է վերջերս միայն և բավական արագ կերպով տարածվում է հայուհիների մեջ։

Կազմված է ինե ածանցով, ինչպես Կարինե, Մարինե, Զարինե և այլ նորաստեղծ անուններ։

Այս ինե ածանցով այժմ  նորանոր անուններ են ստեղծվում (Սաթինե, Լուսինե և այլն):

Այս անունն էլ նար արմատից է, որ մեր լեզվում երկու ծագում ունի՝ պարսկական և առաբական։

Եթե ընդունենք պարսկերեն nar բառը, ապա կնշանակի «նուռ», իսկ արաբերեն nar ՝ «կրակ» բառն է, կնշանակի՝ «հրեղեն»։

15163

Այլ անուններ

Էլյա

Էլյա անվան բացատրությունը   Էլյա անունը եկել է ռուսերենի միջոցով, Էլվիրա անվան կրճատ ձևն է, որ գործածական է իբրև անկախ անձնանուն։ 

Աժդահակ

Աժդահակ անվան բացատրությունը   Աժդահակ անունը առաջացել է զենդերեն azi dahaka, պահլավերեն azidahak, ֆրանսերեն azdaha բառերից, որից էլ առաջացել է մեր աժդահա (մեծ, հսկա) բառը։  Երեմերեն բացա...

Սահականուշ

Սահականուշ անվան բացատրությունը   Սահականուշ անունը կազմված է Սահակ անունից՝ անուշ իգական վերջածանցով։ Այդպիսին են Երվանդանուշ, Հայկանուշ անունները։ Հայերի մեջ այս անունը գործածվել է IV...

Լիլիթ

Լիլիթ անվան բացատրությունը   Լիլիթ անունը նորահայտ անուն է հայերի մեջ։ Եկել է Ավետիք Իսահակյանի համանուն լեգենդից։ Ըստ հրեից առասպելի՝ Լիլիթ է կոչվել առաջին կինը, որին աստված ստեղծել էր...

Ազնավուր, Ազնաւոր

Ազնավուր բառի նշանակությունը   Ազնավուր բառը առաջացել է հայերեն «ազն» արմատից, որը նշանակում է «երևելի մարդ», «հասկա», «դյուցազն»։ Մեզնից անցել...

Վերջինները բլոգից