Ֆրոսյա
Ֆրոսյա անվան բացատրությունը
Ֆրոսյա անունը առաջացել է ռուսերեն Ефросиня անվան փաղաքշական ձևից։ Հայերի մեջ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն։
Ծագում է հուներեն eufrosynos բառից, որը նշանակում է «կենսուրախ», «զվարթ», «երջանիկ»։
Այժմ քիչ է տարածված։
Հայերեն փաղաքշական ձևն է՝ Ֆրոսիկ։

2699
Այլ անուններ
Սմբատ
Սմբատ անվան բացատրությունը Սմբատ անունը առաջացել է Մ. Խորենացու վկայությամբ եբրայերեն Շմբատ անունից։ Թեև այս անունը Աստվածաշնչում չկա, սակայն հրեաների մոտ եղել է։ Նրանց...
Երվանդ
Երվանդ անվան բացատրությունը Երվանդ անունը առաջացել է պահլավերեն arvand`արագ, սլացիկ և սանսկրիտ (հին հնդկերեն) arvant`քաջընթաց ձի բառերից։ Այս անունը հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսու...
Ջամալ
Ջամալ անվան բացատրությունը Ջամալ անունը առաջացել է արաբերեն Jamal անունից։ Այն նշանակում է գեղեցկություն։ Հայերի մեջ տարածված է եղել XV-XVIII դարերում։ Այժմ հազվագյուտ անուն է։ Սակայ...
Զարմուհի
Զարմուհի անվան բացատրությունը Զարմուհի անունը առաջացել է հայերեն զարմ բառից և ուհի ածանցից։ Նշանակում է ցեղ, տոհմ, սերունդ՝ ազնվազարմ իմաստով։ Տարածված է սփյուռքահայերի մեջ։
Հայկազուն
Հայկազուն անվան բացատրությունը Հայկազուն անուը հայերեն Հայկազն անվան մի տարատեսակն է։ Այն գործածական է առ այսօր։ Սրանից է Հայկազունի ազգանունը։