Էլֆա
Էլֆա անվան բացատրությունը
Էլֆա անունը առաջացել է գերմաներեն Elf և Elfe անուններից՝ արական և իգական։
Հին գերմանական դիցաբանության մեջ բնության ոգիներն էին՝ օդում, լեռներում, անտառներում, հողում և մարդկանց բնակավայրերում։
Իբրև անձնանուն մեզ մոտ երևում է վերջերս միայն։
Հանդիպում է նաև Էլֆիկ ձևը։
1879
Այլ անուններ
Ժան
Ժան անվան բացատրությունը Ժան անունը ֆրանսիական տառադարձությամբ Jean՝ Հովհաննես անունն է։ Վերջերս տարածված է մեր մեջ, ինչպես Հովհաննեսը։
Տաճատուհի
Տաճատուհի անվան բացատրությունը Տաճատուհի անունը ծագել է Տաճատ անձնանունից՝ ուհի ածանցով։ Հայերի մեջ գործածական հնագույն անուններից է։ Հիշատակվում է Մ. Խորենացու «Պատմության»...
Ալվարդ
Ալվարդ անվան բացատրությունը Ալվարդ անունը առաջացել է հայերեն վարդ և ալ «կարմիր», «կարմրավուն» բառերից: Նշանակում է «կարմիր վարդ»: Հնում այս անունը գ...
Շամիր
Շամիր անվան բացատրությունը Շամիր անունը առաջացել է Շահամիր անվան կրճատ ձևից։ Այն գործածվում է իբրև ինքնուրույն անուն։ Այսօր էլ գործածական է։
Մերսեդես
Մերսեդես անվան բացատրությունը Մերսեդես անունը նորամուտ անուն է։ Եկել է Եվրոպայից՝ գեղարվեստական գրականության միջոցով։ Հանդիպում ենք 1930-ական թվականներից: