Դիանա
Դիանա անվան բացատրությունը
Դիանա անունը առաջացել է լատիներեն Diana անունից։
Հին հունական դիցաբանության մեջ որսի և լուսնյակ գիշերների աստվածուհին է, որ համապատասխանում է հին հունական Արդեմիդե աստվածուհուն։
Իբրև անձնանուն շատ տարածված է ռուսների մեջ (ստուգաբանում են իբրև «անմերձենալի»)։
Մեր մեջ այս անունը մուտք է գործել վերջին տարիներին՝ ռուսերենից։
Հանդիպում է նաև Դիաննա ձևով, որ սխալ է։
9350
Այլ անուններ
Ցական
Ցական անվան բացատրությունը Ցական անունը հայերեն Մնացական անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն։ Սրանից կա Ցականյան ազգանունը։
Շուշանիկ
Շուշանիկ անվան բացատրությունը Շուշանիկ անունը առաջացել է շուշան ծաղկի անունից՝ իկ փաղաքշական ածանցով։ Հայոց հնագույն անուններից է։ Այժմ էլ գործածական է և շատ տարածված։ Ակնարկում է անո...
Ռեբեկա
Ռեբեկա անվան բացատրությունը Ռեբեկա անունը առաջացել է եբրայերեն Ribeqa անունից։ Որ նշանակում է «հակառակություն» (ՀԲ-191): Եկել է «Աստվածաշնչից»։ Մեր մեջ գործած...
Սարիկ
Սարիկ անվան բացատրությունը Սարիկ անունը առաջացել է հայերեն սար գոյականից՝ իկ փաղաքշական ածանցով։ Ինչպիսին են Լեռնիկ, Ծովիկ։ Նորահայտ անուն է, բայց սակավ է հանդիպում։
Սարգիս
Սարգիս անվան բացատրությունը Սարգիս անունը առաջացել է ասորերեն Sargis անունից է, որ VI դարից մինչև օրս գործածական է հայերի մեջ։ Այս անունը զանազան ձևերով կարելի է հանդիպել նաև այլ լեզուն...