Դարեջան
Դարեջան անվան բացատրությունը
Դարեջան անունը պարսկերեն անուն է։
Կազմված է Դարեհ (Dareh, որը հին պարսից Darayavaus, Աքեմենյան դինաստիայի հզոր արքան է՝ 522-486 թթ. մ. թ. ա.) անունից և jan «հոգի» բառից։
Վրացիների մեջ այս անունը շատ է տարածված։
Գործածական է նաև հայերի մեջ, որ եկել է վրաց գրականության ազդեցությամբ։
2674
Այլ անուններ
Մհեր
Մհեր անվան բացատրությունը Մհեր անունը պարսկերեն Mihr աստծու անունից է։ Տարածվել է հայերի մեջ մեծ մասամբ «Սասունցի Դավիթ» էպոսի միջոցով։ Նույնիսկ&nbs...
Վարդազար
Վարդազար անվան բացատրությունը Վարդազար անունը առաջացել է հայերեն վարդ և պարսկերեն zar՝ ոսկի բառերից։ Այն նշանակում է ոսկեվարդ։ Գործածական է հայերի մեջ XVIII դարից։ Սրանք ունեն Վարդա...
Մետաքսյա, Մետաքսե
Մետաքսյա, Մետաքսե անվան բացատրությունը Մետաքսյա, Մետաքսե անունը հայերեն մետաքսյա ածականն է, որ ստեղծվել է մետաքս բառից։ Ակնարկում է անունը կրողի նրբությունը, քնքշությունը։ ...
Վարդիկ
Վարդիկ անվան բացատրությունը Վարդիկ անունը առաջացել է հայերեն Վարդ անունից՝ իկ փաղաքշական ածանցով։ Իբրև անկախ անուն քիչ է գործածվել։ Այժմ միայն Վարդիկյան ազգանունն է մնացել։
Արծիվ
Արծիվ անվան բացատրությունը Արծիվ անունը առաջացել է հայերեն արծիվ թռչունի անունից։ Սակավ գործածական անուններից է: Ավելի տարածված է Արծվիկ փաղաքշական ձևը, որ երևում է իբրև ինքնուրույն անձնանո...