Վարազ
Վարազ անվան բացատրությունը
Վարազ անունը առաջացել է պարսկերեն Varaz անունից։
Նշանակում է վայրի խոզ։
Այս անունը հնում տվել են իբրև հուժկու, զորեղ, հզոր։
Ուստի կցվել է մի շարք հատուկ անունների սկզբից և առաջացրել՝ Վարազ-Գրիգոր, Վարազ-Գնել, Վարազ-Խոսրով, Վարազ-Սահակ։
Այժմ քիչ գործածական է։
Միայն երևում է Վարազդատը, այն էլ ոչ թե իբրև բարդ (Վարազ-Դատ), այլ պարզ անուն։
1967
Այլ անուններ
Թոռնիկ
Թոռնիկ անվան բացատրությունը Թոռնիկ անունը առաջացել է հայերեն թոռն բառից։ Նշանակում է որդու որդի։ Այժմ էլ տարածված անուն է։ Կա նաև Թոռնիկյան ազգանունը։
Լուիզա
Լուիզա անվան բացատրությունը Լուիզա անունը գերմաներեն անուն է։ Գործածական է հայերի մեջ հատկապես 1930-ական թվականներից՝ գեղարվեստական գրականության միջոցով՝ Շիլլերի «Սեր և խարդավանք&...
Սարուխան
Սարուխան անվան բացատրությունը Սարուխան անունը առաջացել է թուրքերեն Saruxan անունից։ Այն նշանակում է շեկ խան։ Այժմ ևս գործածական անուն է։ Սրանից ունենք Սարուխանյան ազգանունը։
Ռոլան
Ռոլան անվան բացատրությունը Ռոլան անունը եկել է Ռոլանդ՝ Roland անվան ֆրանսերեն արտասանությունից։ Հնում չի եղել այս անունը։ Հանդիպում ենք քսանական թվականներից։
Արես, Արէս
Արես, Արէս անվան բացատրությունը Արես, Արէս անունը գալիս է հին հունական դիցաբանության՝ պատերազմի աստված Արեսի անունից, որ Զևսի և Հերայի որդին էր։ Այժմ էլ գործածական անուն է։