Սենեքերիմ անվան բացատրությունը

 

Սենեքերիմ անունը ասորական անուն է, որ հունական տառադարձությամբ (Sennakherim) տարածվել է հայերի մեջ անհիշելի ժամանակներից։

Հայտնի է «Աստվածաշնչից», իբրև Ասորեստանի աշխարհակալ արքայի անունը՝ Սենեքերիմ։

Ստուգաբանվում է իբրև «փորձություն», «երաշտ», «մորեի անապատի» կամ «թշնամու ավերած»։

Ոմանք անունը կապում են ասորերեն Sin (Լուսին աստվածը) բառի հետ և մեկնում իբրև Sin-ahhe-eriba, բառացի Sin-ը «բազմացրեց եղբայրներիս»։

Այժմ էլ գործածական անուն է։

Հանդիպում է նաև Սենո, Սենիկ փաղաքշական ձևերով, հանդիպում ենք որպես առանձին անձնանունները։

Ունենք Սենեքերիմյան ազգանունը։

3920

Այլ անուններ

Բաղդասար

Բաղդասար անվան բացատրությունը   Բաղդասար անունը ասորերեն Baltasar անունն է, որ հայերի մեջ բավական տարածված է։ ԵՐ ստուգաբանում է իբրև «անստության երանության» (ԵՐ-65)։ ՀԲ մեկնաբան...

Թութակ

Թութակ անվան բացատրությունը   Թութակ անունը առաջացել է հայերեն թութակ թռչունի անունից։ Իբրև իգական անձնանուն շատ տարածված չէ։ Սրա Թութի, Թութո, Թութիկ փաղաքշական ձևերը մինչև օրս էլ...

Սիրանուշ

Սիրանուշ անվան բացատրությունը   Սիրանուշ անունը առաջացել է հայերեն սեր՝ սէր բառից՝ անուշ իգական վերջածանցով, ինչպես՝ Վարդանուշ, Հրանուշ անունները։ Հայերի մեջ բավական սիրելի ու տարածված ան...

Լենուշ

Լենուշ անվան բացատրությունը   Լենուշ անունը նորաստեղծ անուն է։ Այն կազմված է Լենին անվան առաջին մասից և հայերեն ուշ մասնիկից՝ ինչպես Հայկուշ, Թագուշ և այլն։ Այժմ էլ գործածական անուն է։

Տրդատ

Տրդատ անվան բացատրությունը   Տրդատ անունը առաջացել է պահլավերեն  Tirdat անունից, որ նշանակում է «Տյուր աստծո տվածը»։ Հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսությ...

Վերջինները բլոգից