Ռուբեն
Ռուբեն անվան բացատրությունը
Ռուբեն անունը առաջացել է եբրայերեն Reuben անվան հունարեն Rouben ձևից։
Այն կազմված է եբրայերեն ra՝ տեսնել և ben՝ որդի բառերից։
Նշանակում է որդետես։
Հայերի մեջ հիշատակված է XI դարից։
Գործածական անուն է։
Սրա փաղաքշական ձևն է Ռուբիկ։
8386
Այլ անուններ
Առնակ
Առնակ անվան բացատրությունը Առնակ անունը առաջացել է գրաբար այր բառի սեռական հոլովից (առն) և ակ ածանցից։ Նշանակում է «քաջ տղամարդ», «կորովի»։ Այժմ էլ գործած...
Ծերուն
Ծերուն անվան բացատրությունը Ծերուն անունը առաջացել է հայերեն ծերունի բառից՝ երկարակյաց իմաստով։ Այժմ էլ գործածական է որպես անձնանուն։ Ունենք Ծերունյան ազգանունը։
Կակոս
Կակոս անվան բացատրությունը Կակոս անունը առաջացել է Կիրակոս անվան կրճատ ձևից։ Զագսի մատյաններում հաճախ է երևում իբրև անկախ անձնանուն։ Սրանից էլ ունենք Կիրակոսյան ազգանունը։
Ճարտարապետ
Ճարտարապետ անվան բացատրությունը Ճարտարապետ անունը առաջացել է հայերեն ճարտարապետ բառից։ Այն երևում է Անիի շրջանում՝ նույնիսկ Ալեքսանդրապոլ քաղաքում իբրև անձնանուն։ Այս անունը տարածվել...
Շարա
Շարա անվան բացատրությունը Շարա անունը առաջացել է պարսկերեն sara բառից։ Այն նշանակում է որկրամոլ, շատակեր։ Ոմանք համարում են Շումերական Շարա աստծու անունը։ Այս անունը հաճախ է երևում հա...