Փառնակ
Փառնակ անվան բացատրությունը
Փառնակ անունը հայկական հնագույն անուններից է։
ՀԲ ստուգաբանում է ցուլ հարկանող կամ պտուղ խնկոց։
Հ. Աճառյանը կասկածանքով համարում է պարսկերեն Փառնավազ անվան կրճատ ձևը։
Սա թերևս հայերեն փառունակ բառից է՝ Ու ձայնավորի սղմամբ։
Նշանակում է փառավոր, փառքի արժանի։
Այժմ էլ գործածական անուն է։
Սրանից ունենք Փառնակյան ազգանունը։
1737
Այլ անուններ
Դստրիկ
Դստրիկ անվան բացատրությունը Դստրիկ անունը առաջացել է հայ դուստր բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Այժմ հազվագյուտ անուն է։
Զավեն, Զաւէն
Զավեն, Զաւէն անվան բացատրությունը Զավեն, Զաւէն անունը ծագել է պարսկական Zaw անունից և en փաղաքշական ածանցից՝ ինչպես Գուրգեն։ Նշանակում է աջակցող, օգնող։ Սրա փաղաքշականն է Զավիկ։...
Գեղամ
Գեղամ անվան բացատրությունը Գեղամ անունը իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Մովսես Խորենացին հիշատակում է մի շարք տեղանուններ՝ կապված Գեղամի հետ՝ «...
Աբրահամ
Աբրահամ անվան բացատրությունը Աբրահամ անունը ծագում է եբրայերեն Abraham անունից, նշանակում է «բազմության հայր», կա նաև Abram, իբրև «բարձր հայր», ըստ հին...
Գալուստ
Գալուստ անվան բացատրությունը Գալուստ անունը առաջացել է հայերեն գալուստ (գալ) բառից, որը նշանակում է «մոտ գալ», «մերձեկությունը»։ Այս անունը շատ վաղուց...