Պարթև
Պարթև անվան բացատրությունը
Պարթև անունը նորամուտ անուն է։
Արդի հայերենում պարթև բառը գործածական է իբրև հաղթանդամ, հսկա, լայնալանջ։
Հենց այս իմաստով էլ դարձել է անձնանուն։
Գոյություն ունի Պարթևյան ազգանունը։
2438
Այլ անուններ
Վարազդատ
Վարազդատ անվան բացատրությունը Վարազդատ անունը կազմված է պարսկերեն Varaz և հայերեն Դատ անուններից։ Այժմ շատ տարածված անուն է, մանավանդ Շիրակում։ Կրճատ կոչում են Վարազ,...
Ժաննա
Ժաննա անվան բացատրությունը Ժաննա անունը ֆրանսերեն Zann անունն է, որը տարածված է նաև ռուսների մեջ։ Համապատասխանում է Օհաննա, Յովհաննա անվանը։ Եկել է գրականության միջոցով։
Վազգանուհի
Վազգանուհի անվան բացատրությունը Վազգանուհի անունը կազմված է Վազգեն անունից՝ ուհի վերջածանցով։ Քիչ գործածական անուն է։
Զմրուխթ
Զմրուխթ անվան բացատրությունը Զմրուխթ անունը առաջացել է զմրուխտ թանկագին քարի անունից: Կա նաև Զմրութ թուրքական ձևը, որը գործածական է արևելյան ժողովուդների մոտ:
Վաչագան
Վաչագան անվան բացատրությունը Վաչագան անունը առաջացել է պարսկերենից։ Հանդիպում ենք Փ. Բուզանդի մոտ։ Ծագում է պարսկերեն vace բառից (տես Վաչե)։ Այժմ բավական տարածված անուն է։