Նիկոլայ
Նիկոլայ անվան բացատրությունը
Նիկոլայ անունը առաջացել է ռուսերեն Николай անունից։
Ծագումով հունական բառ է nike+laos և նշանակում է ցեղերի հաղթող։
Հնում գործածական էր Նիկողոս ձևով, որ եկել է հունարենից։
Այժմյան Նիկոլայը ռուսական փոխառություն է։
Սրա կրճատ ձևերն են՝ Նիկոլ, Նիկո, Նիկալ, անգամ Կոլյա։
Ստեղծվել է և Նիկոլյան ազգանունը։
4648
Այլ անուններ
Զգոն
Զգոն անվան բացատրությունը Զգոն անունը առաջացել է հայերեն զգոն բառից։ Նշանակում է արթուն, ուշիմ, իմաստուն։ Հավանաբար հունարեն Grigorios անվան թարգմանությունն է կամ հայացրած ձևը։ Այժմ գ...
Մսեր
Մսեր անվան նշանակությունը Մսեր անունը առաջացել է արաբերեն Misr՝ Եգիպտոս բառի մսր ձևի սեռական հոլովաձևից՝ Մսր>Մսեր։ Նշանակում է Եգիպտոսից եկած կամ Եգիպտոսի ծնունդ, եգիպտացի։ Մսերյան...
Համլետ
Համլետ անվան բացատրությունը Համլետ անունը եկել է գեղարվեստական գրականության և թատրոնի միջոցով` Շեքսպիրի համանուն ողբերգությունից։ Մեր մեջ գործածվել է անցյալ դարի 90-ական թվականներից։...
Օհան
Օհան անվան բացատրությունը Օհան անունը Հովհաննես կամ Հովհան (Յովհան) անվան կրճատ ձևն է։ Այն տարածված է իբրև անկախ անուն։ Սրանից ունենք Օհանյան ազգանունը։
Թոռնիկ
Թոռնիկ անվան բացատրությունը Թոռնիկ անունը առաջացել է հայերեն թոռն բառից։ Նշանակում է որդու որդի։ Այժմ էլ տարածված անուն է։ Կա նաև Թոռնիկյան ազգանունը։