Մայիս
Մայիս անվան բացատրությունը
Մայիս անունը առաջացել է հայերեն մայիս ամսանունից։
Այն բնության զարթոնքի և ծաղկման ամիս է։
Իբրև անձնանուն գործածական է դարձել հեղափոխությունից հետո՝ ինչպես Հոկտեմբեր անունը։
Հաճախ Մայիս են կոչում նաև Արամայիս անունը կրողներին։
Սակայն վերջինիս հետ բոլորովին կապ չունի։
5110
Այլ անուններ
Զինաիդա
Զինաիդա անվան բացատրությունը Զինաիդա անունը առաջացել է ռուսերեն Зинаида անունից, որ հունական փոխառություն է, Zenos + idos բառացի թարգմանվում է «Զևս աստծու դուստրը»։ Նշա...
Մելքոն
Մելքոն անվան բացատրությունը Մելքոն անունը առաջացել է եբրայերեն melek՝ արքա և or՝ լույս բառերից։ Այստեղ ձայնորդ Ր-ն փոխվել է ձայնորդ Ն-ի և դարձել Մելքոն (Մելքոր)։ Այժմ տարածված է Մելք...
Բաբախան
Բաբախան անվան բացատրությունը Բաբախան անունը առաջացել է թուրքերեն baba և պարսկերեն khan բառերից։ Բառացի նշանակում է «հայր իշան»։ Այժմ այս անունն այլևս գործածական չէ, մնացել...
Կայծակ
Կայծակ անվան բացատրությունը Կայծակ անունը առաջացել է հայերեն կայծակ բառից՝ ինչպես Փայլակ անունը։ Գործածական է արևմտահայերի մեջ։ Սրանից ունենք Կայծակյան ազգանունը։
Խուբլար
Խուբլար անվան բացատրությունը Խուբլար անունը առաջացել է պարսկերեն khub՝ գեղեցիկ բառից և թուրքերեն lar՝ հոգնակիակերտ մասնիկից։ Հանդիպում էր անցյալում։ Այժմ մոռացված անուն է։ Ունե...