Մանուչար
Մանուչար անվան բացատրությունը
Մանուչար անունը առաջացել է ադրբեջաներեն Манучар անունից։
Ծագում է հին պարսկերեն Մանուչիխր բառից։
Այն նշանակում է Մանու աստծու զարմից։
Հայերի մեջ այս անունը գործածական է եղել առավելապես Ղարաբաղի մելիքության ժամանակ։
Այժմ հանդիպում ենք Վրաստանի հայերի մեջ։
Սրանից է Մանուչարյան ազգանունը։
Մանուչար անունը գործածական է նաև վրացիների մեջ։
2395
Այլ անուններ
Իսրայել
Իսրայել անվան բացատրությունը Իսրայել անունը եբրայերեն Israel անունն է։ Եկել է Աստվածաշնչից և գործածական է մինչև այսօր։ Նշանակում է այր աստվածամարտ։ Ունենք Իսրայելյան ազգանունը։
Թեոդորոս
Թեոդորոս անվան բացատրությունը Թեոդորոս անունը առաջացել է հունարեն Theodoros անունից։ Նշանակում է աստծո պարգև, ռուսերեն Феодор։ Այս անունը շատ տարածված է եղել Կիլիկյան Հայաստանում։ Ժող...
Սոցիկ
Սոցիկ անվան բացատրությունը Սոցիկ անունը նորաստեղծ անուն է։ Կազմված է սոցիալիզմ բառի մի մասով և հայերեն իկ ածանցով։ Այժմ հազվագյուտ անուն է (ԶԱ-1927-146)։
Պարոնիկ
Պարոնիկ անվան բացատրությունը Պարոնիկ անունը առաջացել է հայերեն պարոն անվան փաղաքշական ձևից։ Այն գործածական է իբրև անձնանուն։ Սրանից է Պարոնիկյան ազգանունը։
Խաչանուշ
Խաչանուշ անվան բացատրությունը Խաչանուշ անունը առաջացել է հայերեն Խաչիկ և Խաչատուր անուններից՝ անուշ իգական վերջամասնիկով՝ ինչպես Հայկ+անուշ, Պերճ+ անուշ: Ստեղծվել է վերջին դարում։ Այժ...