Խաչիկ
Խաչիկ անվան բացատրությունը
Խաչիկ անունը հայերեն խաչ բառի փաղաքշական ձևն է՝ իկ ածանցով։
Գործածական է իբրև անձնանուն։
Նշանակում է «պոքրիկ խաչ»։
Հաճախ Խաչիկ են կոչում նաև Խաչատուր անունը կրողներին։
Տարածված է նաև Խաչիկյան ազգանունը։
Այս անվան փաղաքշական ձևերն են Խաչո, Խեչո, որոնցից և առաջացել են Խաչոյան, Խեչոյան ազգանունները։
6661
Այլ անուններ
Գավրիկ
Գավրիկ անվան բացատրությունը Գավրիկ անունը առաջացել է եբրայերեն Gabriel անունից։ Ռուսերեն Гавриил ձևից կրճատվել է և հայերեն՝ իկ փաղաքշական ածանցին միանալով դարձել է Գավրիկ։ Վերջերս գործ...
Փայլուն
Փայլուն անվան բացատրությունը Փայլուն անունը առաջացել է փայլուն որակական ածականից։ Գործածվում է որպես իգական անձնանուն։ Համազոր է Փայլակ արական անվանը։ Հանդիպում ենք Կովկասի հայերի մոտ...
Գամար
Գամար անվան բացատրությունը Գամար անունը առաջացել է արաբերեն gamer՝ լուսին բառից՝ իբրև լուսավոր անձ։ Այս անունը բավական տարածված է սփյուռքի հայերի մեջ։ Մեզ մոտ ևս գործածական է։
Մետաքսյա, Մետաքսե
Մետաքսյա, Մետաքսե անվան բացատրությունը Մետաքսյա, Մետաքսե անունը հայերեն մետաքսյա ածականն է, որ ստեղծվել է մետաքս բառից։ Ակնարկում է անունը կրողի նրբությունը, քնքշությունը։ ...
Սևան
Սևան անվան բացատրությունը Սևան անունը նորամուտ անուն է։ Այն վերցրել են Սևանա լճի անունից։ Սակավ գործածական անուն է։ Սակայն հետզհետե տարածվում է։