Հարություն
Հարություն անվան բացատրությունը
Հարություն անունը առաջացել է հարություն՝ յարութիւն բառից։
Այն նշանակում է վերածնունդ։
Այս անվան տարաձևություններն են՝ Հարութ (Արութ), Արութին, Հարդեն, Հարո, Հարութիկ, Արթին, Թունի (որից և Թունյան) և այլն։
Այդ բոլոր ձևերից էլ կազմվում են ազգանուններ։
Հաճախ Արտյոմ են կոչում Հարություն անունը կրողներին, որ սխալ է։
Շատ տարածված է Հարությունյան ազգանունը։
7270
Այլ անուններ
Բեհբութ
Բեհբութ անվան բացատրությունը Բեհբութ անունը առաջացել է պարսկերեն Bihbud անունից։ Նշանակում է «քաջառողջ», «բարեհոգի»։ Անցյալ դարում այս անունը տարածված էր...
Սուքիաս
Սուքիաս անվան բացատրությունը Սուքիաս անունը առաջացել է հունարեն Hisukhios-ից։ Այն նշանակում է հանդարտ, խաղաղ։ Հայերի մեջ տարածված է հնուց։ Այժմ էլ գործածական անուն է։ Սրանից ունենք...
Ձոնիկ
Ձոնիկ անվան բացատրությունը Ձոնիկ անունը առաջացել է հայերեն ձոն՝ նվեր բառից։ Այժմ բավական տարածված անուն է։
Հեզիկ
Հեզիկ անվան բացատրությունը Հեզիկ անունը նորաստեղծ անձնանուն է։ Հանդիպում ենք քսանական թվականերից հետո։ Կազմված է հայերեն հեզ՝ խոնարհ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Այժմ քիչ գործածական...
Զարիկ
Զարիկ անվան բացատրությունը Զարիկ անունը Զարուհի անվան փաղաքշական ձևն է, որ գործածվում է հաճախ իբրև ինքնուրույն անուն (տես Զարուհի)։