Համազասպ
Համազասպ անվան բացատրությունը
Համազասպ անունը առաջացել է պարսկերեն hamaza «բազմություն», «խումբ» և aspa «ձի» բառերից, որը նշանակում է «ձիերի երամակ» կամ «շատ ձիեր ունեցող»։
Այս անունը մեր մեջ տարածված է եղել հեթանոսական շրջանից և պահպանվել է մինչև մեր օրերը։
Կրճատ ձևերն են՝ Համզո, Համո, Համիկ, որոնք գործածվում են նաև որպես ինքնուրույն անուններ։
Տարածված է Համազասկյան, Համզոյան ազգանունները։
5340
Այլ անուններ
Վարոս
Վարոս անվան բացատրությունը Վարոս անունը առաջացել է լատիներեն Varus անունից։ Այն նշանակում է կորացած։ Այս անունը հայերի մեջ տարածված է եղել տակավին III դարում։ Մինչև օրս էլ գործածակա...
Ժաննա
Ժաննա անվան բացատրությունը Ժաննա անունը ֆրանսերեն Zann անունն է, որը տարածված է նաև ռուսների մեջ։ Համապատասխանում է Օհաննա, Յովհաննա անվանը։ Եկել է գրականության միջոցով։
Արեգնազան
Արեգնազան անվան բացատրությունը Արեգնազան անունը առաջացել է հայերեն արեգ (արեգակ ) և նազան բառերից։ Ունի «արևանազ» իմաստը: Հայերի մեջ այս անունը գործածական է XVIII դարից:...
Պեղիգիա
Պեղիգիա անվան բացատրությունը Պեղիգիա անունը առաջացել է հունարեն Pelagia, ռուսերեն Пелагея անուններից։ Նշանակում է «ծովային»՝ խեցի։ Անցյալ դարում գործածական էր արևմտահայերի...
Վարդանդուխտ
Վարդանդուխտ անվան բացատրությունը Վարդանդուխտ անունը առաջացել է հայերեն Վարդան անունից և դուխտ՝ դուստր բառից։ Նշանակում է Վարդանի դուստր։ Այժմ հազվադեպ գործածվող անուն է։ Սրա մի տարատեսակն...