Աթաբեգ, Աթաբեկ
Աթաբեգ կամ Աթաբեկ անվան բացատրությունը
Աթաբեգ անունը առաջացել է թուրքերեն Atabeg անունից, ata` «հայր» և beg` «իշխան» բառերից։ Նշանակում է «հայր», «դաստիարակ», «իշխանազուն անձ», «թագաժառանգ»։
Աթաբեգ նաև զինվորական տիտղոս է․ նշանակում է գլխավոր հրամանատար։
Այսօր էլ կարող ենք հանդիպել այս անունը։
Տարածված է Աթաբեկյան ազգանունը։
2956
Այլ անուններ
Թաթուլ
Թաթուլ անվան բացատրությունը Թաթուլ անունը ծագել է հայերեն թաթ բառից։ Բավական տարածված անուն է։ Սրանից ունենք Թաթուլյան ազգանունը։
Թինաթին
Թինաթին անվան բացատրությունը Թինաթին անունը վրացական անուն է, նշանակում է լուսաշող։ Հայերի մեջ տարածված է XIX դարից։ Տարածված է հատկապես թիֆլիսահայերի մեջ։ Այժմ էլ կենդանի...
Գուլո
Գուլո անվան բացատրությունը Գուլո անունը Գյուլիզար անվան կրճատ ձևերից մեկն է (տես Գյուլիզար)։ Ունենք Գուլոյան ազգանունը։
Նաիրա
Նաիրա անվան բացատրությունը Նաիրա անունը նորաստեղծ անձնանուն է, սկսել է գործածվել քսանական թվականներին ստեղծված Նաիրի անվան նմանությամբ։ Այդ անունը կրող անձանց էլ կոչում էին Նաիրի՝ տղամա...
Վաղարշակ
Վաղարշակ անվան բացատրությունը Վաղարշակը անունը առաջացել է Վաղարշ անունից՝ ակ փաղաքշական ածանցով։ Այն վաղուց գործածական է հայերի մեջ։ Ոմանք մեկնաբանում են իբրև ուժեղ Արշա...