Արտաշիր
Արտաշիր անվան նշանակությունը
Արտաշիր անունը պարսկերեն անուն է և մեզ մոտ երևում է V դարից։
Ոմանք համարում են Արտաշես անվան ավելի ուշ ստեղծված իրանական տարատեսակը։
Նոր պարսկերենով ստուգաբանվում է որպես զայրացած առյուծ։
Նշանակում է Ardsir, ard-զայրույթ և sir՝ առյուծ։
Սակայն անվան մեջ պարզ երևում է պահլավերեն arta՝ սրբազան բառը, որից ծագած լինելն ավելի հավանական է։
1669
Այլ անուններ
Արշականուշ
Արշականուշ անվան բացատրությունը Արշականուշ անունը առաջացել է Արշակ անունից և անուշ բառից, որ այսպիսի կապակցություններում «դուստր» իմաստն ունի:
Մելիք
Մելիք անվան բացատրությունը Մելիք անունը առաջացել է արաբերեն melik բառից։ Նշանակում է արքա, թագավոր։ Եկել է միջնադարից և մինչև օրս գործածական է հայերի մեջ։ Կրճատ ձևն է Մելո։ Սրանից...
Գյուտ
Գյուտ անվան բացատրությունը Գյուտ անունը առաջացել է հայերեն գյուտ բառից։ նշանակում է գտած բան։ Տարածված է եղել ժողովրդի մեջ V դարից։ Այժմ էլ գործածական անուն է։
Հենրիկ
Հենրիկ անվան բացատրությունը Հենրիկ անունը առաջացել է գերմաներեն Henrich անունից։ Մեզ մոտ տարածված է Հենրի, Հենրիկ, նույնիսկ Հենդրիկ կրճատ՝ Հենդո։ Հին մատյաններում չի հիշատակվում...
Շահեն
Շահեն անվան բացատրությունը Շահեն անունը պահլավերեն Sahen անունից (նոր պարսկերենում Sahin)։ Նշանակում է «բազե»։ Հայերի մեջ տարածված է Շահեն ձևով, բայց կիրառվել է նաև Բազե&n...