Մի օր քարավանի մեջ Էշն ու Ուղտը խոսք են բացում։ Էշը Ուղտին ասում է.- Ո՛ւղտ ախպեր, արի փախչենք էս քարավանի միջից։Ուղտը համաձայնում է, Էշի հետ փախչում են, գնում մի ձորի մեջ ապրում։ Քարավանատերը ման է գալիս Էշին ու Ուղտին, չի գտնում։ Էշն ու Ուղտը էդ ձորի մեջ ուտում, խմում, գիրանում են։Մի օր Էշն ասում է...
Մի հարուստ մարդ մի աղքատ տղայի ծառա է վերցնում մի տարի ժամանակով։ Մի օր ծառան տիրոջը հարցնում է.- Աղա՛, տարին որ լրացավ՝ ինձ ի՞նչ պիտի տաս։- Կտամ, էլի՜, ինչ որ խիղճս կասի,- պատասխանում է հարուստը։Տարին լրանում է, ծառան պայմանի համաձայն արձակվում է, տերն էլ հանում քսան կոպեկ է տալիս որպես վ...
Լինում է, չի լինում՝ մի թագավոր. սա ունենում է երեք տղա:Էս թագավորի պալատի առաջ մի խաս-այգի է լինում՝ մեջը անմահական խնձորի ծառ:Թագավորը ինչ անում է, չի անում՝ չի կարենում էդ անմահական խնձորի ծառի պտուղն ուտի: Այգեպանները էդ ծառը պահում են, պահպանում, հենց գալիս է խնձորի հասնելու ժամանակը՝ տեսնում ե...
Ժամանակին լինում է, չի լինում՝ մի մարդ, ունենում է մի մինուճար տղա: Էդ մարդը շատ էր ծերացել, հա՜յ-հա՜յը գնացել, վա՜յ-վա՜յն էր մնացել: Սա ուզում է, քանի ողջ ու կենդանի է, տղային մի արհեստի տա, գուցե իրենից հետո մի կտոր հացի տեր դառնա, գլուխը պահի: Բայց արի տես՝ խեղճ հայրը ինչ բանի դնում է, ինչ արհեստ...
Ժամանակին լինում է, չի լինում՝ մի թագավոր է լինում։ Էդ թագավորը ժառանգ չի ունենում։ Զօր ու գիշեր որդի չունենալու համար էր մտածում։ Մի օր էլ իր խաս բախչի մարմար ջրավազանի մոտ ման գալիս հանկարծ մի դերվիշ է երևում ու ասում թագավորին.- Ինչի՞ ես էդքան շատ մտածում։Թագավորն ասում է.- Ես չմտածեմ, բա ո՞վ մտա...
Ժամանակով մի հողագործ մարդ է լինում: Սա չորս-հինգ տղա Է ունենում, բոլորը մանր-խմորակեր, ինքն էլ՝ աղքատ ու խեղճ: Աշխատում էր, աշխատում՝ էլի սոված, ծարավ:Մի իրիկուն նստում է կնոջ մոտ, ասում.- Ա՛յ կնիկ, ես էգուց պիտի գնամ ղարիբության՝ աշխատելու:- Գնում ես, գնա՛, էստեղ մնում ես՝ ի՞նչ օգուտ:Մարդը առավոտը...
Լինում է, չի լինում՝ մի բոստանչի։ Դա իր բոստանումը ունենում է մի մեծ վարունգ։ Ով էդ վարունգն ուզում է առնի՝ չի տալիս։Ասում են.- Ինչի՞ չես տալիս։Ասում է.- Չե՛մ տալիս։Մի թագավորի տղա է լինում, ասում է.- Դրա հերն եմ անիծել, հլա ես գնամ՝ տեսնեմ ո՜նց չի տալիս։Թագավորի տղան իր զորքով գնում է բոստանչուն վա...
Մի թագավոր է լինում, պսակվում, հարս Է բերում: Էդ հարսը երեխա չի ունենում: Յոթը տարի անց է կենում, մի օր մի դերվիշ է գալիս թագավորի դռանը կանգնում ասում.- Թագավորն ապրած կենա, ես գիտեմ, թե քո քեֆը ինչի՛ է վատ:Ասում է.- Ինչի՞ է վատ, դերվիշ բաբա:Ասում է.- Նրա համար, որ կնիկդ երեխա չի բերում, ձիդ էլ՝ քո...
Լինում է, չի լինում՝ մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին ու հրամայում, թե՝ ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի՝ ո՜չ երկար, ո՜չ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:Օրերից մ...
Ժամանակին մի դաժան ու կամակոր թագավոր է լինում։ Օրերից մի օր էս թագավորը կանչում է իր ծառաներին, ասում. «Ով հարցերիս պատասխան չտվեց՝ գլուխը կտրելու եմ»։ Մեկին հարցնում է. «Աստված ո՞ր կողմն է», մյուսին՝ թե. «Աստված ի՞նչ է մտածում», մեկելին էլ հարցնում է. «Երկ...
Մի օր Շնաճանճը աչքը բացում է, տեսնում՝ Առյուծի վրա նստած է:- Ըհը՜,- ասում է,- գազանների թագավորի հետ բարեկամ պիտի դառնամ:Առյուծի վրա է՛ս կողմ է թռչոմ, է՛ն կողմ է թռչում՝ Առյուծը բանի տեղ չի դնում:Աներես Շնաճանճը համը հանում է, մտնում է Առյուծի պոչի տակ, ականջների մեջ, քիթը: Հետո գնում է Առյուծի ական...
Լինում է, չի լինում՝ մի մարդ ու կին։ Էս կինը էդ մարդու երկրորդ կինն է լինում։ Դա իրեն հետ մի աղջիկ է բերած լինում։ Մի աղջիկ էլ մարդն է ունենում առաջին կնոջից։ Սրանք մի կով են ունենում։Էդ կինը կովը խորթ աղջկա առաջն է անում, մի կտոր հաց է տալիս, ասում.- Վա՜յ, հողս գլխիդ, տա՛ր կովը արածացրու, էս հացն է...
Մի մայր ու տղա են լինում։ Սրանց ունեցած-չունեցածը՝ մի զույգ եզն է լինում։ Մի օր մայրը հիվանդանում է, անկողին ընկնում։ Տղան ասում է.- Սիրտդ ի՞նչ է ուզում, նանի՛։Մայրը, թե.- Հե՜չ, եզը կմորթես՝ միսը կուտեմ, թե չէ՝ էլ ուրիշ բան չեմ ուզում։- Բա վարի ժամանակ ի՞նչ կանենք,- ասում է տղան։Մայրն ասում է.- Մինչ...
Մի ամռան օր հայրը և իր տասներկու տարեկան տղան գնում են արտը՝ հնձի։ Մի քիչ որ հնձում են, հայրն ասում է.- Որդի՛, քաղցած ենք, նստենք հաց ուտենք։Նստում են հացի, հայրը՝ տղայից, տղան՝ հորից շատակեր են լինում։Տղան տեսնում է՝ հայրը մեծ-մեծ պատառներով է ուտում, ինքն էլ մեծ-մեծ պատառներ է անում։ Վերջապես...
Երկու հոտաղ դաշտի մեջ իրար հետ կռվելիս տեսնում են՝ իրենց հասակակից մի տղա է անցնում: Մոտենում են էդ տղային, ասում են.- Քեզ խնդրում ենք՝ արի մեզ հաշտեցրու:Տղան ասում է.- Իմ աչքերը կապեք, որ չտեսնեմ կռվողների երեսը, կողմնապահություն չանեմ, թե չէ՝ չեմ գա:Տղայի աչքերը կապում են, տանում են իրենց դատաստան...
Լինում է, չի լինում՝ մի թագավոր. սա ունենում է երեք տղա: Օրերից մի օր թագավորը տղաներին ասում է.- Մեր տները հնացել են, բերեք նորոգենք:Տղաները քանդում են տները, նորից շինում:Թագավորը ժողովրդին հավաքում է, պալատները ցույց տալիս, հարցնում.- Լավ ե՞նք շինել:Մարդիկ էս ու էն կողմից ասում են.- Շա՜տ լավն են,...
Լինում է, չի լինում՝ մի մարդ ու կին: Սրանք երեխա չեն ունենում: Էս մարդն ու կինը շատ առատաձեռն են լինում: Ոչ մի բան նրանց աչքին չէր երևում. «Է՜հ, ինչների՞ս է պետք էսքան ունեցվածքը,- ասում են,- երբ մենք երեխա չունենք, որ նրանով ուրախանանք»:Օրերից մի օր մի դերվիշ է գալիս սրանց տուն: Կինը վե...
Գյուղացին եզներն արձակում է գութանից, որ մի քիչ արածեն, ինքն էլ գլուխը դնում է գետնին՝ մի քիչ քնի հանգստանա: Շուտով վեր է կենում տեսնում՝ եզները չկան, գողացել են:Գնում է թագավորի մոտ գանգատ:- Թագավորն ապրած կենա,- ասում է,- իմ եզները գողացել, տարել են, մնացել եմ շիվար կանգնած:- Է՜, դու ի՞նչ էիր անու...
Lինում է, չի լինում` մի մարդ ու կին: Սրանք ունենում են մի մինուճար տղա: Էս մարդը ձկնորս է լինում: Մեռնելիս կնոջն ասում է.- Ա՛յ կնիկ, չըլնեմ-չիմանամ, որ դու մեր տղին իմ փեշակին տաս. ես էսքան չարչարվեցի՝ ի՛նչ դատեցի, որ նա ինչ դատի. թող գնա մի ուրիշ փեշակ սովորի, իր արևի ձենն ածի:Տղան մեծանում է, դառն...
Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էդ թագավորը երեք տղա է ունենում։ Փոքր տղան շատ խելոք է լինում։ Ինչ որ բան թագավորն ուզում էր աներ, փոքր տղայի հետ էր խորհուրդ անում։Մի օր կանչում է փոքր տղային, ասում.- Ձեզ պտի պսակեմ, ի՞նչ կասես։Փոքր տղան ասում է.- Թող քո ասածը լինի, ա՛յ հեր, համա մեզ պսակելուց առաջ...
Չալիկ աքլորը,Արևն ու ԼուսինԲնակվում էինՎաղուց միասին։Բնակվում էին Նրանք երկնքում,Ամպից կառուցված Մի ապարանքում։Սակայն ԼուսինըՉար էր, կռվարար,Աքլորի հետ էրՎիճում անդադար։Մի օր էլ սաստիկԲարկացած պահինԳլխիցը բռնեցՈւ նետեց գետին։Երբ որ տուն եկավԱրևը հոգնած,Աքլորը չկար,Լուսնյակին ասաց.- Որտե՞ղ...
(կորեական հեքիաթ) 1 Հին ժամանակ մեր աշխարհումՄի չքավոր մարդ էր ապրում։Ծառա էր նա հարուստի մոտ,Լավ օրերի, կյանքի կարոտ։Նրա կինը բլիթ թխում,Տանում էր միշտ շուկա, ծախում։Ունեին մի փոքրիկ որդի՝Սիրելին էր նրանց սրտի։Տարիները տխուր, խաղաղԱնցնում էին միապաղաղ։Վաղ ծերացած չարքաշ կյանքից,Մարդը գնաց...
(թաթարական հեքիաթ) Մեզանից շատ հեռու, յոթ սարի հետևում, յոթ ձորի այն կողմում, յոթ գետի արանքում, լինում է, չի լինում, մի երկիր է լինում, այդ երկրում էլ՝ մի խան։Այդ խանն ունենում է մի աղջիկ՝ ծամերը թեթև, աչքերը արև, այնքան սիրուն, այնքան գեղեցիկ, որ արևին ասում էր.«Դու մի՛ դուրս գա, ես եմ դուր...
(Գրիմմ եղբայների հեքիաթներից) Ամռան մի առավոտ ոզնին դուրս եկավ դաշտ՝ զբոսնելու: Նրան պատահեց նապաստակը:- Բարև, նապաստակ եղբայր, ո՞նց ես,- հարցրեց ոզնին:Իսկ նապաստակը, փոխանակ քաղաքավարի բարևելու, ասաց.- Այդպես վաղ ի՞նչ ես անում դաշտում, ոզնի:- Զբոսնում եմ:- Զբոսնո՞ւմ ես,- զարմացավ նապաստակը,- իմ կա...
(Գրիմմ եղբայրների հեքիաթներից) Մի մարդ երեք որդի ուներ և մի փոքրիկ տնակ, որի մեջ ապրում էին։Որդիներից ամեն մեկն ուզում էր հոր մահվանից հետո տեր դառնալ տնակին։Բայց հայրը բոլորին էլ սիրում էր և չէր իմանում՝ ի՞նչ անի, որ նրանք չնեղանան։Երկար մտածեց հայրը, վերջապես մի օր նրանց իր մոտ կանչեց ու ասաց.- Ս...
(պարսկական հեքիաթ) Ասում են, թե մեզանից հեռու, շատ հեռու աշխարհում մի պստիկ ծիտիկ կար։Մի օր, ծառից ծառ, ճյուղից ճյուղ թռչելիս, ծիտիկի ոտը փուշ մտավ։Ծիտիկը թռավ գնաց հացթուխ Ալու մոտ։- Հացթուխ Ալի, ա՛յ հացթուխ Ալի, քո սփռոցը հացով լիքն է, քո կաթսան մսով լիքն Է։ Արի ոտիս փուշը հանիր, ես գնամ դպրոց, գ...
(փոխադրություն Ա. Պուշկինից) «Մնաս բարով» ասելովԹագավորը թագուհուն՝Գնա՛ց, չեկավ մի տարով։Թագուհին էր, օրն ի բուն,Առավոտից իրիկուն,Առագաստում կենտ նստած՝Լուսամուտին աչքն հառած,Սպասում էր, սպասում...Եվ աչքերը վնասում։Աչքերն էնքան նայեցին,Որ նայելուց ցավեցին։Չկա, չկա հոգյակը,Սիրտն...
Ա. Պուշկին Ժլատ տերտեր,Հարուստ, տնատեր,Վաղ գնաց շուկա,Որ գործը հոգա,Ետ դառնա տուն գա։Էդ տեր ժլատինՊատահեց Բալդին,Ասավ. «Օրհնյա, տեր,Ի՞նչ կուզես, տերտե՛ր»։- Կուզեմ մի ծառա,Շատ բան իմանա,Լինի խոհարար,Ձիապան, դուրգար.Շատ էժան վարձով,Ապրի չոր հացով։- Ա՛ տեր, ինձ վարձիր,Կուզես քար բա...
Ժամանակով լինում է, չի լինում, մի շատ հարուստ, բայց անգութ թագավոր է լինում: Երկնքի աստղերին համրանք է լինում, դրա ոսկուն ու արծաթին համրանք չի լինում:Էդ թագավորը մի շատ գեղեցիկ, մի հրաշալի տաճար է շինել տալիս, մի չտեսնված բան:Ճարտարապետը, շինող վարպետը, երբ տաճարը շինում, միջից դուրս են գալիս, էդ ժ...
Ժամանակով մի քույր ու եղբայր են լինում: Եղբայրը դուրսն է աշխատում, քույրը՝ տանը: Նրանք շատ սիրով քույր ու եղբայր են լինում:Մի օր էս քույրն ու եղբայրը նստած են լինում տան շեմքին ու դեսից-դենից խոսում:Եղբայրը ասում է թե.- Քույրի՛կ, կուզե՞ս սպիտակ աղավնի դառնաս ու թռչես:- Ա՜խ,- պատասխանում է քույրը,- ա...
Կար, չկար մի կին կար: Էդ կինն ուներ երկու աղջիկ, մինը գեղեցիկ, բայց ծույլ, մյուսը տգեղ, բայց շատ աշխատասեր:Մայրը գեղեցիկ աղջկան շատ էր սիրում:Տգեղ աղջկան միշտ բուրդ էր մանել տալիս: Մի անգամ էլ ջրհորի գլխին կանգնած ժամանակ թելը կտրվեց, ու իլիկն ընկավ ջուրը:Գլխին տալով եկավ մորը պատմեց, թե իլիկս ընկավ...
Աղվեսն ու Կռունկը ընկերացան: Կռունկը բույն շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ: Մի օր Կռունկը դուրս գնաց ձագերի համար կերակուր բերելու, տնպահ Աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, կոլորեց, վիզը ոլորեց, անուշ արավ: Տուն եկավ Կռունկը և ի՞նչ տեսնի… Աղվեսը...
Գյուղացին իր բոստանումԳարնան սերմ էր ցանում,Արջը եկավ. - Բարև ձեզ,Ի՞նչ ես անում քեզ ու քեզ.Արի, ա՛յ մարդ, միանանք,Մեկտեղ անենք վարուցանք:Վարուցանքը մեր կիսրար,Հունձն էլ անենք, հավասար:- Աչքիս վրա, արջ ապեր,Օտար հո՞մ չենք, կուզես՝ բեր,Հենց առաջին անգամըՑանենք մոտիս շաղգամը:Ինձ՝ արմատը հողումը,Քե...
1 Մի աղքատ այրի երկու որբ ուներ մի սովի տարի:Երկու որբ ուներ՝ Հրաչ ու Հեղուշ,Վեց-յոթ տարեկան, մեկ-մեկից անուշ:- Սոված ենք, սոված, նանի՛, մի ճոթ հաց…Լաց էին լինում, մոր փեշից բռնում, հետևից գնում:Հաց չունի նանը, որտեղի՞ց բերի,Ինքն էլ է քաղցած, մի փորի գերի:Սովի տարին է, էլ ինչ դուռ-դր...
Արևելքի թագավորը պատճառ էր փնտրում, որ արևմուտքի թագավորի հետ կռվի: Գիր ուղարկեց ու միջին էսպես գրեց.«Արևմուտքի թագավոր, քո ձին որ էդտեղ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեցավ»:Արևմուտքի թագավորը չհասկացավ արևելքի թագավորի միտքը: Կանչեց իր նազիր-վեզիրներին, որ բացատրեն, թե ի՞նչ է ուզում ասի արևել...
Լինում է, չի լինում մի ծեր մարդ է լինում: Այդ ծեր մարդն ունենում է մի կատու և մի աքլոր: Ինքը լինում է փայտահատ: Ամեն օր գնում է անտառ փայտ կտրելու:Կատուն ու աքլորը մնում են տանը: Կատուն կերակուր է եփում, ճաշ պատրաստում: Աքլորը կիկիլիկի՜ կանչում, տունն է սրբում:Մի անգամ կատուն ճաշ է պատրաստում իր տիր...
Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն այծերը գտնելու:Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.- Բարի աջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:- Լավ է՝ այսպես ցանեմ,- ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անո...
Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։ Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում. Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ, Ման եմ եկել սարե սար, Կաթն եմ արել քեզ համար. Դռնակ...
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի: Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում: Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։ Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպե...
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։ Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։ Ճանապարհին մի գայլ պատահեց. — Առաջ բարի, մարդ-ախպ...
Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։ Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։ Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա: Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջ...
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա:
Բաժանորդագրվելով Ladyblog.am պորտալում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստանալ նորություններ Ձեր էլեկտրոնային հասցեին