Երկու ընկեր միասին ճամփա են ընկնում. սրանք էլ եղած-չեղած՝ մի եփած հավ ունեն ուտելու։
Մեկն ասում է.- Մի հավը երկսիս հերիք չի անի, արի՛ քնենք, ով մեզանից լավ երազ տեսնի՝ հավը թող նա՛ ուտի։
Այդ ասողը քուն է մտնում, իսկ մյուս ընկերը վերցնում է հավը, անուշ անում։
Ընկերը քնից արթնանում է, սկսում է պատմել.- Զարմանալի երազ եմ տեսել, ինձ հրեշտակները տանում էին երկինք...
Մյուս ընկերն էլ ասում է.- Ես էլ տեսա, որ դու բարձրանում ես երկինք, ինքս իմ մեջ միտք արի, թե՝ սա էլ ետ չի դառնա, վերցրի կերա հավը։

Ճամփորդներն ու եփած հավը
- Գրականություն
- 05.07.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել