Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
- Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ, -
Ագռավն ասաց վերևից: -
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
- Չորանում է՝ չորանա,
- Ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
- Ա՜յ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի՝
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, -
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:
Խոզն ու ագռավը - Աթաբեկ Խնկոյան
- Գրականություն
- 03.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել