• 16 սեպտեմբեր, 2025
     Պոպոքի փառատոն 2025, Վայոց Ձորի մարզ, Հերհեր գյուղ

    Պոպոքի փառատոն 2025, Վայոց Ձորի մարզ, Հերհեր գյուղ

    Հերհեր գյուղը դառնում է համայնքային ու մշակութային կենտրոն․ 

    2025թ․ հոկտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղում կկայանա «Պոպոքի փառատոնը», որը կազմակերպվում է AS Concern ընկերության նախաձեռնությամբ՝ միավորելով համայնքային զարգացումը, գյուղատնտեսությունը և մշակույթը։

     

    Փառատոնի նպատակն է՝

    -  Ներկայացնել Վայոց Ձորի ընկույզի և գինեգործության լավագույն ավանդույթները,

    -  Զբոսաշրջության և համայնքային զարգացման խթանում,

    -  Համագործակցության հարթակ ստեղծել տեղական արտադրողների, ձեռագործ վարպետների, գաստրո նախաձեռնությունների և այցելուների համար։

    popoki-paraton-herher.jpg

    Փառատոնի ծրագրում նախատեսվում է․

    - Տաղավարներ և տոնավաճառ՝ տեղական արտադրանքներով,

    - Գաստրո համտեսներ և վարպետաց դասեր,

    - Երաժշտական ու մշակութային ներկայացումներ,

    - Հանդիպումներ գործընկեր կազմակերպությունների ու համայնքների հետ։

     

    Փառատոնը նաև համընկնում է Հերհեր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման ավարտի և վերաբացման հետ, ինչը լրացուցիչ կարևորություն է հաղորդում օրվա խորհրդին՝ համադրելով համայնքի հոգևոր և մշակութային վերածնունդը։

     

     Վայոց Ձորի մարզ, Հերհեր գյուղ

    18 հոկտեմբեր, 2025թ․

    Առավոտյան 11:00 – Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբացում

    Օրվա երկրորդ կեսին – Պոպոքի փառատոն

     

    AS Concern-ը շեշտում է, որ փառատոնը լինելու է ոչ միայն գաստրո-մշակութային տոն, այլև հարթակ՝ համայնքի սոցիալական, տնտեսական և զբոսաշրջային կյանքի զարգացման համար։

    -----

    Facebook

    Հեռ․՝ +374 96 90 16 00
    Gabi Asatryans – «Սիրուն Հայուհի» դպրոցական հավաքածու

    Gabi Asatryans – «Սիրուն Հայուհի» դպրոցական հավաքածու

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: