Կրկին այս մեր դահլիճում
Զվարթ երգեր են հնչում,
Ու եղևնին անտառից
Հյուր է եկել բոլորիս։
Նա դարձել է տոնածառ,
Փայլփլուն ու լուսավառ,
Եվ կանգնել է շիփ-շիտակ
Իր գույնզգույն զարդի տակ։
Շուտով կգա ծեր պապին՝
Խաղալիքներ շալակին,
Ուրախ ժպիտը դեմքին,
Նվեր կտա ամենքին։

Հյուրը - Հայրապետ Հայրապետյան
- Գրականություն
- 15.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել