Թվում է, որ այսօր արդեն ստեղծվել են դիմահարդարման համար նախատեսված բոլոր կարևոր միջոցները, և բոլոր կանայք և աղջիկները գիտեն, թե իրենց ինչ կոսմետիկ միջոցներ են պետք, սակայն իրականում շուկան լեցուն է նորույթներով...
Սիրով կներկայացնեմ ամենակարևոր, թրենդային բազային միջոցները.
- BB դեմքի կրեմ
Որպես ցանկացած դիմահարդարման հիմք համարվում է տոնային կրեմը։ Սակայն, BB կրեմները "ձգտում" են առաջ անցնել դրանցից, և հայտնվել բոլոր կանանց կողքին։
Որակյալ BB կրեմները ունեն ոչ միայն հիանալի ծածկողականություն, դրանք հարստացված են սնուցող, հարթեցնող կոմպոնենտներով, ունեն հակաբորբոքային, արևապաշտպան հատկություններ։ Որպես հետևություն, BB կրեմները ի տարբերություն դասական տոնային կրեմների, ունեն մի շարք օգտակար հատկություններ և առավելություններ։ Ընտրությունը յուրաքանչյուրի իրավունքն է ))
2. Կոնսիլյեր
Աչքերի տակի պարկերը կոծկելու, դեմքի տեղային խնդիրները քողարկելու ամենաարդյունավետ միջոցը կնսիլյերն է։
Կոնսիլյերը նաև նախատեսված է դեմքի երանգավորման համար։ Այն լինում է ամենաբաց երանգից մինչև շատ մուգ շագանակագույն։
Կանսիլյերը օգտագործում են կամ մաքուր մաշկին, երբ պետք է թեթևակի քողարկել դեմքի խնդրահարույց հատվածները, կամ տոնային կրեմի վրայից, երբ պետք է երանգավորել դեմքը։ Ներկայացնում ենք կոնսիլերների օգտագործման դասական տարբերակ։
Կոնսիլերը իր խիտ ծածկողականության շնորհիվ անփոխարինելի է երեկույթների, ֆոտո և վիդեոնկարահանումների ժամանակ։
3․ Շրթունքների և այտերի համար նախատեսված միջոցներ
Ընդունված է այն կարծիքը, որը շրթունքների և այտերի գունավորումը պետք է լինի նույն երանգների մեջ։ Այժ շուկայում կարող ենք հանդիպել շրթունքների և այտերի համար նախատեսված «երկուսը մեկում» միջոցներ, որոնք իդեալական են վերը նշված կարծիքի համար։
Այժ շատ նորաձև է այտոսկրերին օգտագործել նուրբ վարդագույն կամ ծիրանագույն երանքները, որոնք դեմքին հաղորդում են թարմություն և նրբություն։
Աչքերի մատիտը անփոխարինելի է դիմահարդարման մեջ։ Մատիտով ընդգծում ենք թարթիչների կոնտուրները, գծել գեղեցիկ սլաքներ․․․
Այսօր ավելի ակտուալ են շուգ շագանակագույն մատիտները, որոնք ի տարբերություն սև մատիտի, չեն փոքրացնում աչքերը և ավելի բնական ու նուրբ են դիտվում դիմահարդարման մեջ։
Ստվերաներկերի ամենապահանջված երանգներն են․ սպիտակը, սևը, մոխրագույնը, բեժը, սրճային գույները, շագանակագույնը։ Դրանք չեզոք գույներ են, որոնք կարելի է օգտագործել թե ամենօրյա, թե երեկոյան, համարձակ դիմահարդարման մեջ։
Կան շատ ներկապնակներ, որոնք ունեն այս գույների երանգներով ստվերաներկեր, որոնց օգնությամբ կարելի է ստանալ նուրբ անցումներով պրոֆեսիոնալ դիմահարդարում։
Որոշ ստվերաներկեր կարելի է օգտագործել նաև այտերի հարդարման համար, իսկ սպիտակ, փայլուն ստվերաներկը կարելի է օգտագործել նաև որպես հայլայթեր։
Շատ աղջիկներ, որոնք նախընտրում են մինիմալիզմը դիմահարդարման մեջ, օգտագործում են միայն թարթիչների տուշ։ Տուշը կարող է ամբողջությամբ փոխել արտաքինը, արտահայտիչ դարձնելով աչքերը։
Տուշի հաստ շերտը դիտվում է որպես անփույթ դիմահարդարում։ Եթե ցանկանում եք ավելի խտացնել և երկարացնել թարթիչները, ավելի ճիշտ է օգտագործել արհեստական թարթիչներ, որոնք վերջնական ֆիքսելու համար պետք է օգտագործել տուշը։
Մեկնաբանել