• 10 դեկտեմբեր, 2024
     Այս համաժողովը ինքնին իր ֆորմատով նորույթ էր մեր իրականության մեջ,- Համլետ Հովհաննիսյան

    Այս համաժողովը ինքնին իր ֆորմատով նորույթ էր մեր իրականության մեջ,- Համլետ Հովհաննիսյան

    Քաղաքագետ, արվեստագետ, արևելագետ Համլետ Հովհաննիսյանը «Ապագա Հայկականին» էր միացել Ուկրաինայի Խարկով քաղաքից։

    Համլետ Հովհաննիսյան, Ապագա Հայկական

    Համլետը բավականին ակտիվ մասնակցում էր բոլոր հարցադրումներին, միջոցառումներին․․․ Մեզ հետ նույնպես կիսվեց իր մտքերով «Ապագա Հայկականի» համաժողովի մասին․ 

    - Կարծում եմ այս համաժողովը ինքնին, իր ֆորմատով նորույթ էր մեր իրականության մեջ, քանի որ նախկինում եղել են մասշտաբային համաժողովներ, քննարկումներ, սակայն այսպես՝ անմիջապես մասնակիցների մեջ դիսկուրս չի եղել, որը հետո վերածվի որոշումների։

    Այսինքն, գտնենք ընդհանուր լուծումներ՝ ինչպե՞ս կարող ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից, ինչպե՞ս կարող ենք դիմակայել Հայաստանի Հանրապետության և ողջ հայության առջև ծառացած մարտահրավերներին, նաև ինչ ֆորմատով, ինչպես կարող ենք լուծել Հայաստան-Սփյուռք համագործակցության հետ կապված խնդիրները․․․

    Կարծում եմ այս համաժողովը այդ առումով շատ-շատ լավ նախաձեռնություն էր։

    Համլետ Հովհաննիսյան, Ապագա ՀայկականԱնպայման նշենք, որ Համլետ Հովհաննիսյանը՝ Ուկրաինայի Խարկով քաղաքի Հենրիկ Ալթունյանի հայկական կրթամշակութային կենտրոնի «Արաքս» ժողովրդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավարն է։

    «Content Creation & Marketing» դասընթաց 15-ից 29 տարեկան երիտասարդների համար

    «Content Creation & Marketing» դասընթաց 15-ից 29 տարեկան երիտասարդների համար

    Նախորդը

    «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» անվճար դասընթաց 15-ից 29 երիտասարդների համար

    «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» անվճար դասընթաց 15-ից 29 երիտասարդների համար

    Հաջորդը

    Մեկնաբանել