Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
Դիմի՛ր, եթե.
15-ից 29 տարեկան ես,
հետաքրքրված ես ծրագրավորմամբ, մասնավորապես՝ տեսախաղերով (անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից)։
Ի՞նչ է սպասվում հաջորդիվ.
Հայտերի հիման վրա անցնելով նախնական ընտրություն՝ կմասնակցես թեստավորման և հարցազրույցի։
Այս փուլերը հաջողությամբ հաղթահարելով՝ կհաճախես դասընթացների Երևանում, Գյումրիում (Gyumri Technology Center - GTC) կամ Վանաձորում (Vanadzor Technology Center - VTC) (քո բնակության վայրով պայմանավորված)։
Ձեռք կբերես հիմնարար տեխնիկական գիտելիքներ, ինչպիսիք են՝ ծրագրավորումը և խաղերի մշակումը, ինչպես նաև կարևոր փափուկ հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում:
Հաջողությամբ հաղթահարելով դասընթացների ողջ ընթացքը, կմասնակցես հաջորդ՝ բութքեմփ-ինկուբացիոն փուլին, որի ընթացքում, աշխատելով թիմերով, միասին կմշակեք և կփորձարկեք սեփական խաղը՝ փորձառու մենթորների աջակցությամբ:
Միացի՛ր ծրագրին, ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ ձեռք բեր անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ և ստեղծի՛ր քո խաղը արհեստական բանականության կիրառմամբ։
Գրանցվի՛ր մինչև մարտի 26-ը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը https://bit.ly/3T1w46F
Բացահայտի՛ր, ստեղծի՛ր և հաջողի՛ր։
Մեկնաբանել