• 11 դեկտեմբեր, 2024
     Դիմավորեք պարեկային նոր ծառայողներին:

    Դիմավորեք պարեկային նոր ծառայողներին:

    Դիմավորեք պարեկային նոր ծառայողներին:

    Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։

    Այսօրվանից գործարկված Պարեկային ծառայությունը փոխարինելու է Ոստիկանության Պարեկապահակային ծառայությանը և Ճանապարհային ոստիկանությանը։ Պարեկներն ունեն նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների հագեցվածություն:

    Երևանի գնդի հիմնական գործառույթներից են՝

    • Հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը,
    • Իրավախախտումների ու պատահարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքումը,
    • Հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը,
    • Բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցելը,
    • Տուժողներին անհապաղ անհետաձգելի առաջին բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը,

    • Հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը,
    • Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը
    • Հանցագործությունների և վարչական իրավախախտումների ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանների պարզումը, դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը,

    • Զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին աջակցությունը,
    • Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը,
    • Իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում Ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը։ 

    ՀՀ կառավարություն

    Մահացել է Ջիվան Գասպարյանը

    Մահացել է Ջիվան Գասպարյանը

    Նախորդը

    Երազանքները կատարվում են․․․

    Երազանքները կատարվում են․․․

    Հաջորդը

    Մեկնաբանել