Բաղադրիչներ Խմորի համար
- Ձու - 4 հատ
- Շաքարավազ - 3 ճաշի գդալ
- Ալյուր - 6 ճաշի գդալ
- Բուսայուղ- 6 ճաշի գդալ
- Թթխմոր - ½ թեյի գդալ
- Վանիլին
Սիրոպի համար
- Ջուր - 150մլ
- Վանիլին - 4 տուփ
- Նուշի էսենցիա - 1 թեյի գդալ
Կրեմի համար
- Կաթ - 250մլ
- Սպիտակ շոկոլադ - 200 գրամ
- Կոկոսի փաթիլներ - 8 ճաշի գդալ
- Թթվասեր - 200մլ
- Կոկոսի լիկյոր - 2 ճաշի գդալ
- Վանիլին
Զարդարելու համար
- Կոկոսի փաթիլներ - 150 գրամ
- Պոպոկ - 50 գրամ
Պատրաստման եղանակը
Խմոր
Առանձնացնում ենք սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցը հարում ենք շաքարավազի և մի պտղունց աղի հետ մինչև ստացվի պինդ բեզե:
Կամաց կամաց ավելացնում ենք դեղնուցները, շարունակում ենք հարել: Հարելով ավելացնում ենք նաև բուսայուղը:
Սիրոպ
Ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք վանիլինը: Լավ խառնում ենք, որպիսի վանիլինը լուծվի, հանում ենք կրակից և ավելացնում ենք նուշի էսենցիան:
Կրեմ
Լավ հարում ենք թթվասերը մինչև պնդանա և դնում ենք սառնարանը: Խառնում ենք կաթը վանիլինի հետ և դնում ենք թույլ կրակին: Եփում ենք այնքան, մինչև կաթը պնդանա:
Հանում ենք կրակից և թողնում ենք հովանա: Կաթին ավելացնում ենք կոկոսի լիկյոռը, կոկոսի փաթիլները և հալեցված սպիտակ շոկոլադը:
Լավ խառնում ենք, մոտավորապես 2-3 րոպե: Ավելացնում ենք թթվասերը և նորից լավ խառնում ենք:
Խմորը բաժանում ենք մի քանի շերտերի, ըստ ստացված բարձրության և Ձեր ճաշակին:
Բոլոր շերտերին քսում ենք սիրոպը, ապա հավասար շերտով քսում ենք կրեմը: Վրան լցնում ենք կոկոսի փաթիլները և կտրտած պոպոկը:
Պատրաստի տորթը թողնում ենք սառնարանում 2 ժամ: Կարող ենք մատուցել:
Բարի ախորժակ
Մեկնաբանել