• 21 դեկտեմբեր, 2024
     Պիցցայի խմոր

    Պիցցայի խմոր

    Բաղադրիչներ

    1. Ջուր՝ տաք- 250մլ
    2. Թթխմոր - 2 ճաշի գդալ (5-10 գրամ)
    3. Շաքարավազ - 1 թեյի գդալ
    4. Աղ - 1 թեյի գդալ
    5. Ալյուր - 300-350 գրամ
    6. Ձիթապտղի յուղ - 1 ճաշի գդալ

    Պատրաստման եղանակը

    Տարայի մեջ խառնում ենք ալյուրը, շաքարավազը, աղը: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը: Տաք ջրի մեջ լցնում ենք թթխմորը: Լավ խառնում ենք և թողնում ենք մինչև փրփրի, որից հետո ավելացնում ենք ալյուրին: Ձեռքերով հունցում ենք պինդ խմոր: Խմորը ծածկում ենք մաքուր սրբիչով և թողնում ենք 30 րոպե, մինչև խմորը բարձրանա: Ստացվում է շատ փափուկ և համեղ խմոր:

    Բարի ախորժակ 

    Տորթ Ռաֆաելլո

    Տորթ Ռաֆաելլո

    Նախորդը

    Ամերիկյան բլիթներ

    Ամերիկյան բլիթներ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: