Բաղադրիչներ
- Ալյուր - 150 գրամ
- Կաթ - 200 գրամ
- Ձու - 1 հատ
- Թթխմոր - 1 թեյի գդալ
- Սոդա - 1/6 թեյի գդալ
- Բուսայուղ - 40 գրամ
- Շաքարավազ - 30 գրամ
- Աղ - մի պտղունց
Պատրաստման եղանակը
Խառնում ենք իրար ալյուրը, շաքարը, թթխմորը, աղը: Ձուն լավ հարում ենք, ավելացնում ենք կաթը և խառնում ենք, լցնում ենք ալյուրի վրա: Լավ խառնում ենք: Բուսայուղը հալեցնում ենք և լցնում ենք խմորի վրա, խառնում ենք: Տաք թավայի մեջ լցնում ենք մոտավորապես 2 ճաշի գդալ խմոր: Եփում ենք 2 կողմից, մինչև ստացվի ոսկեգույն երանգ: Ըստ ճաշակի կարող ենք վրան լցնել մուրաբա, մեղր կամ շոկոլադ... Բարի ախորժակ
Մեկնաբանել