Բաղադրիչներ
- Վարսակի փաթիլներ - 2 բաժակ
- Ձու - 2 հատ
- Շաքարավազ - 1 բաժակ
- Կարագ - 100 գրամ
- Ալյուր - 2 ճաշի գդալ
- Վանիլին
- Պոպոկ
- Շաքարի փոշի, շոկոլադ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Մանր կտրտում ենք պոպոկը: Վարսակի փաթիլները բլենդերի միջոցով մանրացնում ենք, մինչև դառնա ալյուրի նման: Պոպոկը և վարսակի ալյուրը լցնում ենք մեծ ամանի մեջ, ավելացնում ենք ալյուրը, վանիլինը:
Հարիչով հարում ենք կարագը և շաքարավազը մինչև ստացվի սպիտակ, միասեռ զանգված: Զգուշորեն ավելացնում ենք ձուն, ապա վերը նշված ալյուրե զանգվածը: Հունցում ենք պինդ խմոր:
Գրդնակի օգնությամբ բացում ենք խմորը 1սմ հաստությամբ: Ֆորմաներով ձևավոր կտրտում ենք և տեղափոխում ջեռոց: Եփում ենք 180°С ջերմությամբ 20 րոպե:
Տաք թխվածքաբլիթները զարդարում ենք շաքարի փոշիով, շոկոլադով, կոկոսի քերուքներով....

Բարի ախորժակ
Մեկնաբանել