• 15 հոկտեմբեր, 2024
     Բորշ

    Բորշ

    Բաղադրիչներ

    1. Տավարի միս - 500-700 գրամ
    2. Բազուկ - 1 հատ
    3. Գազար - 1 հատ
    4. Կաղամբ միջին չափի -1/4
    5. Սոխ - 1 հատ
    6. Կարտոֆիլ - 4-5 հատ
    7. Տոմատի մածուկ -  2 ճաշի գդալ
    8. Սխտոր - 2-3 պճեղ
    9. Խնձորի քացախ - 1 ճաշի գդալ
    10. Աղ, սև պղպղեղ
    11. Համեմ, մաղադանոս, դափնու տերև ըստ ճաշակի
    12. Բուսայուղ

    Պատրաստման  եղանակը

    Միսը լավ լվանում ենք, տեղափոխում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք 2,5-3 լիտր ջուր, եփում ենք 30 րոպե թույլ կրակի վրա: Վերջում ավելացնում ենք աղ ըստ ճաշակի: Միսը հանում ենք ջրից, հեռացնում ենք ոսկորները, կտրտում ենք փոքր կտորիների: Լվանում ենք բազուկը և գազարը, մաքրում ենք կեղևը, քերում ենք խոշոր քերիչով: Մանր կտրտում ենք կաղամբը, սոխը, կարտոֆիլը: Մսի բուլյոնի մեջ լցնում ենք կարտոֆիլը, եփում ենք 7-10 րոպե, ավելացնում ենք կաղամբը: Թավայի մեջ լցնում ենք բուսայուղ, դնում ենք թույլ կրակի վրա, վրան լցնում ենք մանրացված սոխը և եփում ենք մոտավորապես 3 րոպե: Ավելացնում ենք գազարը և սխտորը, եփում ենք ևս 3-5 րոպե: Երբ գազարը փափկում է, ավելացնում ենք տոմատի մածուկը: Թույլ կրակի վրա եփում ենք ևս 3-5 րոպե: Ավելացնում ենք նաև բազուկը, վրան լցնում ենք քացախ, որի շնորհիվ բազուկը չի կորցնում իր գույնը: Փակում ենք թավան, թողնում ենք եփվի մի քանի րոպե: Պատրաստված զանգվածը և կտրտած տավարի միսը լցնում ենք կաթսայի մեջ, կարող ենք ավելացնել մի քանի հատիկ սև պղպեղ, 2-3 հատ դափնու տերև: Վերջում ավելացնում ենք մանր կտրտած թարմ կանաչի, ցանկալի է մատուցելուց առաջ բորշը թողնել հանգստանա 1 ժամ: Բարի ախորժակ

    Դդումով և ծաղկակաղամբով կոտլետ

    Դդումով և ծաղկակաղամբով կոտլետ

    Նախորդը

    Լավաշով պիցցա

    Լավաշով պիցցա

    Հաջորդը

    Մեկնաբանել