Բաղադրիչներ
Ալյուր - 2-3 բաժակ
Կարագ - 300 գրամ
Հավի ձու - 2 հատ
Մածուն - 1 բաժակ
Թթվասեր - 1 բաժակ
Սոդա - 1թ/գ
Քացախ - 1ճ/գ
Աղ - մի պտղունց
Վանիլին
Պատրաստման եղանակը
Ալյուրի վրա ավելացնում ենք կարագ, ձեռքերով լավ տրորում ենք, մինչև փշրվող զանգված ստացվի։
Զանգվածի մեջտեղը փոս ենք անում, ավելացնում ենք ձու, մածուն, թթվասեր, սոդա, քացախ, մի պտղունց աղ, վանիլին։
Լավ խառնում ենք, հետո ձեռքերով հունցում, մինչև փափուկ, ձեռքերին չկպչող խմոր ստացվի։
Խմորը ծածկում ենք և 30րոպե թողնում հանգստանա։ Բաժանում ենք գնդերի, ուղղանկյունաձև գրտնակում, մեջտեղի հատվածում լցնում ենք խորիզը, ներքևի շերտը վրա բերում, նորից խորիզ լցնում, վերևի շերտով ծածկում, հետո աջ և ձախ կողմերից ծալում ենք դեպի կենտրոն։
Ստացվելու է քառակուսի, եզրերը սեղմելով ամրացնում ենք իրար, որ խորիզը չթափվի, գրտնակով ստանում ենք ցանկալի հաստությունը, տեղափոխում ենք տապակի մեջ, պատառաքաղով նախշեր անում, ձու քսում և թխում։
Շատ փափուկ ու համեղ գաթա է ստացվում։

Բարի ախորժակ
Հեղինակ՝ Արևիկ Աշուրյան
Հետաքրքիր է նաև․․․
Կարմիր լոբիով աղցան
- 08.11.2026
Թարխունով ձվածեղ
- 01.06.2026
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Կարմիր լոբիով աղցան
- 2026-11-08 08:54:00
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026