Բաղադրությունը

  • Հավկիթ - 3 հատ
  • Թարխուն - 5-7 հատիկ
  • Աղ ըստ ճաշակի
  • Բուսայուղ

Պատրաստման եղանակը

Հավկիթները լվանում ենք։ Ապա մի պտղունց աղ անում և լավ հարում ենք մինչև մի փոքր փրփրի։ 
Թարխունը նույնպես լավ լվանում ենք, չորացնում։ Առանձնացնում ենք բարակ տերևները ցողունից և լցնում ենք հավկիթների վրա։ Այս բաղադրատոմսի մեջ ցողունները չենք օգտագործում։
Փոքր թավայի մեջ լցնում ենք բուսայուղ և դնում կամաց կրակին։ Երբ բուսայուղը մի փոքր տաքանում է, լցնում ենք հավկիթների ու թարխունի զանգվածը, մի քանի անգամ թեթև խառնում ենք և եփում ենք դանդաղ կրակի վրա։

Tarhunov-dzvadzex-hoonch-cooks.jpg

Մատուցելիս կարելի է զարդարել թարմ թարխունի տերևներով։
Բարի ախորժակ։ 

Թարխունով ձվածեղ