• 21 նոյեմբեր, 2024
     Տորթ բալով

    Տորթ բալով

    Բաղադրիչներ

    Խմոր

    1. Ալյուր - 150 գրամ
    2. Հավկիթ - 5 հատ
    3. Շաքարավազ - 200 գրամ
    4. Բուսայուղ - 1 ճաշի գդալ
    5. Թթխմոր - 2 թեյի գդալ
    6. Վանիլին - 10 գրամ
    7. Աղ - մի պտղունց

    Կրեմ

    1. Կաթ - 500մլ
    2. Ալյուր - 80 գրամ
    3. Շաքարավազ - 100 գրամ
    4. Դեղնուց - 4 հատ
    5. Կարագ - 250 գրամ
    6. Վանիլին - ըստ ճաշակի
    7. Աղ - մի պտղունց

    Դոնդող բալով

    1. Առանց կորիզի բալ - 250 գրամ
    2. Բալի դոնդող - 2 տուփ
    3. Բալի հյութ - 0,5 լիտր

    Գլազուր

    1. Սև շոկոլադ - 100 գրամ
    2. Բարձր յուղայնությամբ սերուցք - 80մլ
    3. Կարագ - 30 գրամ

     

    Պատրաստման եղանակը

    Պատրաստենք խմորը Մեծ տարայի մեջ հարում ենք հավկիթները, փոքր բաժիններով ավելացնում ենք շաքարավազը և աղը: Հարում ենք այնքան, մինչև զանգվածը ավելանա 2-3 անգամ և սպիտակի: Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը և թթխմորը: Լավ խառնելուց հետո ավելացնում ենք բուսայուղը, նորից խառնում ենք: Ջեռոցի տարայի մեջ դնում ենք սննդային թուղթ, լցնում ենք ստացված խմորը և եփում ենք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ մոտավորապես 25-30 րոպես:

    Կարևոր է. Բիսկվիթը թխելուց առաջին 15 րոպեների ժամանակ ջեռոցի դուռը չի կարելի բացել:

    Պատրաստենք կրեմը Սառը կաթի մոտավոր կեսը խառնում ենք դեղնուցի, շաքարավազի, աղի և այլուրի հետ: Պետք է ստացվի միասեռ զանգված, առանց գնդերի: Կաթի մնացած մասը դնում ենք թույլ կրակի վրա:  Եռալուց հետո աստիճանաբար ավելացնում ենք կաթնային խառնուրդը: Անընդհատ խառնում ենք մինչև պնդանա: Փափուկ կարագը հարիչով լավ հարում ենք մինչև սպիտակի: Շարունակելով հարել ավելացնում ենք կաթնային զանգվածը և վանիլինը: Պետք է ստացվի միասեռ զանգված:   Պատրաստենք դոնդողը Բալի հյութը եռացնում ենք: Ավելացնում ենք 2 տուփ դոնդող, լավ խառնում ենք, թողնում ենք հովանա: Հենց սկսում է պնդվել, ավելացնում ենք բալերը և խառնում ենք: Գլազուր Սերուցքը եռացնում ենք, ավելացնում ենք կոտրատած շոկոլադ: Ապա ավելացնում ենք կարագը և լավ խառնում ենք: Թողնում ենք հովանա:   Պատրաստում ենք տորթը Թխված բիսկվիթը բաժանում ենք երկու մասի: Առաջին շերտի վրա քսում ենք կրեմը, ապա տեղափոխում ենք սառնարան, մինչև կրեմը պնդանա: Ապա վրան քսում ենք բալով դոնդողը: Առաջին շերտի վրա դնում ենք երկրորդ բիսկվիթը, մի թեթև սեղմում ենք: Տեղափոխում ենք սառնարան 3-4 ժամով: Վրայի շերտին քսում ենք գլազուրը, կարող ենք զարդարել բալի հատիկներով, շոկոլադե փշուրներով, և տեղափոխում ենք սառնարան: Մատուցելուց առաջ հանում ենք սառնարանից և վայելում ենք: Բարի ախորժակ  

    Հելոուինյան կեքսեր

    Հելոուինյան կեքսեր

    Նախորդը

    Կրեմ "Ռաֆաելլո"

    Կրեմ "Ռաֆաելլո"

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: