• 21 դեկտեմբեր, 2024
     Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Ստացվում է շատ համեղ: Թթվասերի և բանանի համադրությունը դրաձնում են այս տորթը շատ նուրբ, իսկ պահանջվող ժամանակը այնքան քիչ է, որ կարելի պատրաստել ամեն օր և մատուցել երեխաներին որպես նախաշաճ:   Բաղադրիչներ.

    1. Քաղցր թխվածքաբլիթ - 1կգ
    2. Բանան - 4 հատ
    3. Թթվասեր - 1 լիտր
    4. Շաքարավազ - 0,5կգ
    5. Շոկոլադ - 100 գրամ

    , Պատրաստման եղանակը Խառնում ենք թթվասերը շաքարի հետ: Բարակ շերտերով կտրատում ենք բանանը: Մատուցվող ամանի մեջ դասավորում ենք թխվածքաբլիթները, վրան քսում ենք թթվասեր, շարում ենք կտրտած բանանները այնպես, որ ամեն մի թխվածքաբլիթի վրա լինի մեկ բանանի շերտ: Ապա նորից դասավորում ենք թխվածքաբլիթները, թթվասերը, բանանները: Շերտերի քանակը կարող ենք որոշել ըստ ճաշակի և մատուցող ամանի բարձրության: Վերջին շերտը պետք է լինի թխվածքաբլիթ և թթվասեր: Զարդարելու ենք քերած շոկոլադով և մանրացված թխվածքաբլիթներով: Դնում ենք սառնարան 1-2 ժամ, և մատուցում ենք: Բարի ախորժակ...

    Թխվածքաբլիթով, եփովի կրեմով տորթ

    Թխվածքաբլիթով, եփովի կրեմով տորթ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: