• 01 հուլիս, 2024
     Աղցան կեսար, դասական

    Աղցան կեսար, դասական

    Բաղադրիչներ

    1. Սպիտակ հաց, բատոն - 200 գրամ
    2. Հավի կրծքամիս - 300 գրամ
    3. Պանիր «Պարմեզան» - 50 գրամ
    4. Հազարի թերթիկներ - 150 գրամ
    5. Սխտոր - 1 պճեղ
    6. Ձիթայուղ - 2 ճաշի գդալ

    Սոուս

    1. Եփած դեղնուց - 2 հատ
    2. Մանանեխ - 2 թեյի գդալ
    3. Սխտոր - 1 պճեղ
    4. Կիտրոնի հյութ - 2 ճաշի գդալ
    5. Քացախ - 1 թեյի գդալ
    6. Ձիթայուղ - 2 ճաշի գդալ
    7. Աղ, պղպեղ

    Պատրաստման եղանակը

    Սխտորը ճզմում ենք, վրան ավելացնում ենք ձիթայուղ: Թողնում ենք 30 րոպե, ապա հեռացնում ենք սխտորը: Եթե հացը ունի հաստ և կոշտ հատվածներ, հեռացնում ենք դրանք, ապա կտրտում ենք փոքրիկ խորանարդիկների: Հացի կտորների վրա ցողում ենք սխտորի համով ձիթայուղը, ապա տապակում ենք ջեռոցում մինչև վարդագույն երանգ ստանան: Հավի կրծքամիսը երկու կողմից համեմում ենք աղով և պղպեղով, ապա ձիթայուղի մեջ տապակում ենք մոտավերապես 20 րոպե: Սառելուց հետո կտրատում ենք: Պատրաստենք սուսը: Դեղնուցները և մանանեխը լավ խառնում ենք իրար: Ավելացնում ենք ճզմած սխտորը: Լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք կիտրոնի հյութը, քացախը, ձիթայուղը, աղ և պղպեղ: Պանիրը անցկացնում ենք քերիչով, իսկ հազարի  թերթիկները կարող ենք կամ կտրատել, կամ ձեռքով մանրացնել: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք աղ և պղպեղ: Աղցանը պատրաստ է:   Բարի ախորժակ  

    ԽԵՑԳԵՏՆԻ ՁՈՂԻԿՆԵՐՈՎ ԵՎ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ ԱՂՑԱՆ

    ԽԵՑԳԵՏՆԻ ՁՈՂԻԿՆԵՐՈՎ ԵՎ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ ԱՂՑԱՆ

    Նախորդը

    Աղցան "Վինեգրետ"

    Աղցան "Վինեգրետ"

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: