Բաղադրիչներ
- Հավի ձու - 1 հատ
- Շաքարավազ - 4 թեյլի գդալ (ըստ ճաշակի)
- Աղ - ½ թեյի գդալ
- Մածուն - ½ լիտր
- Սոդա - ½ թեյի գդալ
- Ալյուր - 2 բաժակ
- Բուսայուղ - 3 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Խորը ամանի մեջ լավ հարում ենք ձուն: Հարելով ավելացնում ենք շաքարավազը, աղը, սոդան, բուսայուղը: Ավելացնում ենք ալյուրի կեսը և լավ խառնում ենք, որպիսի գնդիկներ չմնան:
Կես բաժակ մածունը թեթևակի խառնում ենք, ավելացնում ենք ալյուրի մնացած մասը և նորից լավ խառնում ենք:
Ստացված զանգվածը փոքր բաժիններով ավելացնում ենք խմորին, չենք մոռանում պարբերաբար խառնել: Ստացվում է միջին յուղայնությամբ թթվասերի խտությամբ խմոր:
Թողնում ենք խմորը հանգստանա մոտավորապես 20 րոպե:
Փոքրիկ թավան մեկ անգամ թեթևակի պատում ենք բուսայուղով, մեջ լցնում ենք խմորը և եփում ենք նրբաբլիթները 2 կողմից: Մյուս նրբաբլիթները պատրաստելու ժամանակ բուսայուղ չենք օգտագործում:
Ստացվում է փափուկ, ծակոտկեն շերտեր, որոնք կարող ենք լցոնել ամենատարբեր միջուկներով:
Բարի ախորժակ
Մեկնաբանել