• 30 հոկտեմբեր, 2024
     Հարսնացուի 5 հիմնական սխալները

    Հարսնացուի 5 հիմնական սխալները

    Հարսանիքին նախապատրաստվելիս հարսնացուները սովորաբար թույլ են տալիս սխալներ, որոնք գիտակցում են արարողությունից հետո, և զղչում են․․․

    Մենք փորձեցինք ուսումնասիրել հիմնական սխալները և ներկայացնել Ձեզ։

    Սխալ №1 __ Կուրորեն հետևել ժամանակակից տենդեցներին։

    Հարսանացուն որքան էլ ցանկանա նմանվել «թանկանոց» հարսնացուին, որի կախարդական կերպարը դաճվել է նրա մտքում, պետք է հասկանալ, որ եթե միջոցները չեն բավականացնում հետևել ամենաթրենդային լուքերին, պետք է սեփական ոճը ստեղծել սեփական միջոցների սահմանում։

    • Ցանկանալով նմանակել կոնկրետ դիմահարդարում, Դուք կարող եք ստանալ այնպիսի տեսք, որը Ձերը չէ։ 
    • Կրելով ամենավերջին թրենդի հարսանեկան զգեստ, որը սակայն չի սազում Ձեր կազմվածքին, Դուք կհայտնվեք անհարմար դրության մեջ։
    • Մեր, հայերիս համար ոչ այնքան հարգի է մեծ բացվածքներով հարսանյաց զգեստները, հարսնացուն պետք է պահի իր համեստությունը, ուստի, ընտրելով զգեստ, որը կարտահայատի մարմնի որոշակի մասեր, կարող է հետագա բամբասանքների առիթ դառնալ, որը ոչ այնքան հաճելի կլինի։
    • Շատ ճոխ ալիքներով, կամ դասական, հավաքված սանրվածքները, որոնք այդքան նորաձև են, նույնպես պետք է զգուշությամբ ընտրել։ Ամառվա շոգ եղանակին թափված մազերը կարող են անհարմարություններ առաջացնել, շուտ կորցնել տեսքը, իսկ կոկիկ հավաքված սանրվածքը կարող է ընդգծել որոշակի թերություններ, որոնք կարելի էր քողարկել մազերով։
    • Շատ բարձր կոշիկները կարող են ցավեցնել ոտքերը, և հարսնացուն կսկսի անհարմար քայլել, գրավելով ուշադրություն, որոշակի պահին հրաժարվել դրանցից, բացահայտ ցույց տալով իր հասակի տարբերությունները․․․ Ընտրեք այնպիսի կոշիկներ, որոնք հարմար կլինեն հագնել ամբողջ օրվա մեջ, հատկապես, որ դրանք գրեթե չեն երևում հագուստի երկարության պատճառով (եթե իհարկե հագուսը կարճ չէ)։ Ցանկալի է կոշիկը կրել մի քանի օր մինչև հարսանիքը, որպիսի ոտքերը սովորեն դրան։ 

    Սխալ №2 __ Չիմանալ ժամանակակից տենդեցները։

    Հակասելով վերը նշվածը, սխալ է նաև չհետևել նորաձևությանը։

    Հարսանիքը կազմակերպելիս, երբ ուսումնասիում եք հարսանեկան ոլորտը, ուշադրություն դարձրեք ժամանակացույցին։ Միգուցե Դուք մինչ այդ չէիք նկատել, բայց տվյալ լուքը նորաձև էր 2 տարի առաջ։ 

    Սխալ №3 __ Ամենալավը ու ամենաշատը միարժամանակ։

    Այսօր նորաձև է մինիմալիզմը, դասականը։ Շատ դիզայներներ նշում են, որ հարսնացի կերպարը պետք է ունենա 3 ակցենտ։ Հիշեք, որ հյուրերը պետք է հիշեն Ձեզ, այլ ոչ թե Ձեր հագուստը, սանրվածքը, կամ շրթներիկի երանգը․․․ 

    Չնայած այն հանգամանքին, որ այսօր բնականն է նորաձև, պետք է չմոռանալ, որ հարսանիքի օրը կյանքում լինում է մեկ անգամ, պետք է գտնել այն ոսկե միջինը, և ճիշտ համադրել ժամանակակիցը և Ձեր ցանկությունները։ 

    Ուշադրություն դարձրեք դիմահարդարման, վարսահարդարման որակին, քանի որ դրանք Ձեզ ուղեկցելու են ամբողջ օրվա ընթացքում։

    Եթե դիմահարդարը խորհուրդ է տալիս տոնային կրեմը մի քիչ շատ անել, որպիսի դեմքը ունենա հարթ երանգ, կամ աչքերի ստվերաներկը ավելի մուգ լինի, քան Դուք կցանկանաք, վստահեք նրան։

    Վստահեք նաև վարսահարդարին, օրինակ, եթե Դուք ցանկանում եք շքեղ լոքոներ, բայց Ձեր մազերը ուղիղ են և չենթարկվող, իսկ դրսում անձրև, խոնավ եղանակ է, լսեք մասնագետին, քանի որ մի քանի ժամից, կզղչաք և Ձեր սանրվածքը կարող է ազդել հենց Ձեր տրամադրության վրա։ 

    Հրաժարվեք երկար, արհեստական եղունգներից։ Երբեմն հարսնացուները, որոնք առաջին անգամ արհեստական երկարացնում են եղունգները, չեն կարողանում օգտվել տարրական պարագաներից, կոմպլեքսավորվում են և նեղվում։ 

    Այսօր ոչ ոքի չեք զարմացնի երկար եղունգներով, սակայն անչափ հաճելի են խնամված ձեռքերն ու նուրբ երանգի, բնականի նման եղունգներն։ 

    Հիշեք, համեստությունը զարդարում է ցանկացած կնոջ։ 

    Սխալ №4 __ Հարսանեկան Insta-դիմահարդարում։

    Այսօր սոցցանցերում կարող ենք տեսնել հարսանեկան դիմահարդարման բազմաթիվ օրինակներ, որոնք շատ գեղեցիկ են, սակայն որպես կանոն դրանք առօրյայում կիրառական չեն։ Գեղեցիկ նկարներ ստանալու համար, սովորաբար կիրառում են հաստ շերտով տոնային կրեմ, դեմքի մոդելավորում երանգային կոնսիլերներով, մուգ ստվերաներկեր, երկար, արհեստական թարթիչներ․․․ 

    Որքան էլ գեղեցիկ լինի նման դիմահարդարումը, վստահ եղեք, որ առօրյայում այն ընդունելի չէ, պարզապես արհեստական է։ Դեմքի թրենդային մոդելավորումը կարող է փոխել Ձեզ ամբողջությամբ, դարձնել անճանաչելի։ 

    Երկար, արհեստական թարթիչները կարող են անհարմար լինել, և աչքերը մի քանի ժամից սկսեն կարմրել․․․ Կամ երկար, շատ թարթիչները կարող են փոքրացնել աչքերը արտահայտիչ դարձնելու փոխարեն․․․ 

     

    Սխալ №5 __ Մաշկի, մազերի նախնական խնամքից հրաժարվելը։

    Եթե մտածում եք, որ դիմահարդարը, վարսահարդարը բարի փերիներ են, և կարող են կախարդական փայտիկով Ձեզ Մոխրոտիկ դարձնել, սխալվում եք․․․

    Որքան էլ նրանք պրոֆեսիոնալ լինեն, Ձեր նախապատրասական աշխատանքները կարող են շատ կարևոր դեր խաղալ կերպարի ստացման ժամանակ։ 

    Արարողությունից մի քանի շաբաթ առաջ օգտագործեք դեմքը սնուցող, թարմացնող դիմակներ, օրինակ, 

    Կարևոր նյութեր կարող եք գտնել Մաշկի խնամք բաժնում ։ 

    Եղեք ամենագեղեցիկը, ամենանուրբը և ամենանորաձևը Ձեր կյանքի ամենագեղեցիկ օրը։ 

    Նյութը տրամադրեց՝ Beauty zoon-ը։

    Ինչպես աչքերին գծել նորաձև «սլաքներ», eyeliner

    Ինչպես աչքերին գծել նորաձև «սլաքներ», eyeliner

    Նախորդը

    Կեֆիրով դիմակ մազերի համար

    Կեֆիրով դիմակ մազերի համար

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: