• 15 հոկտեմբեր, 2024
     Հալվայով դիմակ դեմքի համար

    Հալվայով դիմակ դեմքի համար

    Հալվան արևելյան քաղցրավենիք է, որի հայրենիքը Իրանն է: Բացի համեղ լինելուց, այն նաև շատ օգտակար է: Հալվան կարող ենք օգտագործել նաև դեմքի դիմակներ պատրաստելու համար, որը առավել օգնում է չոր, հոգնած և ծերացած մաշկին, հաղորդելով թարմություն, ձգություն, օգնում է լավացնել կնճիռների տեսքը...

    N1. Պարզ

    Վերցնում ենք հալվայի կտոր, մանրացնում ենք, վրան լցնում ենք այնքան ջուր, որպիսի ստացվի շիլայի նման զանգված: Քասում ենք դեմքին, թողնում ենք 15 րոպե: Լվանում ենք սենյակային ջերմաստիճանի ջրով:

    N2. Չոր մաշկի համար

    Վերցնում ենք մանրացված հալվա 2 ճաշի գդալ, ավելացնում ենք 1 ճաշի գդալ թթվասեր և ձվի դեղնուց, լավ խառնում ենք, քսում ենք դեմքին և թողնում ենք 10 րոպե: Լվանում ենք դեմքը գոլ ջրով:

    N3. Յուղոտ մաշկի համար

    2 ճաշի գդալ մարացված հալվան խառնում ենք ձվի սպիտակուցի և 1 ճաշի գդալ մեղրի հետ, վրան լցնում ենք այնքան կաթ, որպիսի ստացվի թթվասերի նման զանգված, քսում ենք դեմքին 10-15 րոպե: Լվանում ենք դեմքը սենյակային ջերմաստիճանի ջրով:

    N3. Հարթեցնող դիմակ

    2 ճաշի գդալ մանրացված հալվան խառնում ենք 1 թեյի գդալ մեղրի, 2 ճաշի գդալ վարունգի թարմ հյութի հետ, վրա լցնում ենք այնքան չգազավորված հանքային ջուր, մինչև ստացվի թթվասերի նման զանգված: Քսում ենք դեմքին 15-20 րոպե: Լվանում ենք դեմքը սենյակային ջերմաստիճանի ջրով:

    N4. Երիտասարդացնող դիմակ

    2 ճաշի գդալ մանրացված հալվան խառնում ենք 2 ճաշի գդալ ալոեի թարմ հյութի և 1 թեյի գդալ յուղոտ կրեմի հետ, լավ խառնում ենք: Քսում ենք դեմքին և թողնում ենք 10-15 րոպե: Լվանում ենք տաք ջրով, կարող ենք օգտագործել նաև կանաչ թեյի թուրմ: 5 րոպեից փոքրիկ սառուցի կտորով տրորում ենք դեմքը, կամ լվացվում ենք սառը ջրով:  

    Լինենք գեղեցիկ....

    Dior-ը առաջարկում է նոր խնամքի միջոցներ

    Dior-ը առաջարկում է նոր խնամքի միջոցներ

    Նախորդը

    Կոճապղպեղով կրեմ մարմնի համար

    Կոճապղպեղով կրեմ մարմնի համար

    Հաջորդը

    Մեկնաբանել