Աչքերի դիմահարդարումը սկսելուց առաջ ցանկալի է աչքերի շուրջ մաշկին քսել կոնսիլյեր, որպիսի մաշկի գույնը լինի մեկ երանգով։
Պուդրայով կոնսիլյերը չորացնելուց, մի քանի րոպե սպասելուց հետո քսում ենք ստվերաներկերի բազան, որպիսի ավելի հարթեցնենք մաշկը և ստվերաներկերը ավելի «ամուր կպնեն մաշկին»։
Մատիտով սլաքները սկսում ենք հետևյալ հերթականությամբ․
Նախ թարթիչների վրայով, դեպի վեր՝ մոտ 45 աստիճան, նկարում ենք սլաք անհրաժեշտ երկարությամբ, ինչպես ցույց է տրված նկարում։
Շարունակում ենք գիծը նկարել դեպի աչքի ներսը, դեպի քիթ։ Գծի հաստությունը գնալով պետք է բարակի։ Աչքի սկզբնամասում այն հնարավորինս բարակ պետք է լինի։
Սլաքի վերջին կետից դեպի աչքեր անում ենք ևս մեկ գիծ։
Ստացված անկյունակը մգացնում ենք, և վրձինի միջոցով եզրերը փափկացնում ենք։
Կարող ենք մգացնել մատիտը թարթիչների երկայնքով, որից հետո վրձինով փափկացնենք եզրերը։
Աչքի երկարության 1/3 չափով ներկում ենք նաև աչքի ներքևի հատվածը, թարթիչների տակով։ Գիծը սկսում ենք ավելի հաստ, գնալով բարակացնելով։
Փոքր աչքերի դեպքում, թարթիչների ներսի հատվածքը ներկում ենք սպիտակ կամ մարմնագույն մատիտով։
Կարող ենք ամբողջությամբ սևացնել թարթիչներից ներս հատվածը, այդ դեպքում աչքերը կլինեն առավել արտահայտիչ։ Ավելի նուրբ էֆեկտ ստանալու համար, կարող ենք օգտագործել մուգ շագանակագույն մատիտ։
Սլաքները կարող ենք նկարել նաև սուրմայի միջոցով։
Մեկնաբանել