• 22 դեկտեմբեր, 2024
     Կեֆիրով դիմակ մազերի համար

    Կեֆիրով դիմակ մազերի համար

    Բոլորը գիտեն կեֆիրի օգտակարության մասին, սակայն քչերին է հայտնի, որ այն կարելի է օգտագործել նաև մազերի որակի բարձրացման, առողջ փայլի համար։ 

    Կեֆիրը կարող ենք փոխարինել հայկական մածունով, արդյունը հիանալի է ստացվում։ 

    Ներկայացնում ենք մի քանի դիմակներ մազերի համար, որոնք կարող եք օգտագործել տնային պայմաններում։ 

     

    Կեֆիրով, հավկիթով և մեղրով դիմակ մազերի համար

    Կեֆիրով, հավկիթով, մեղրով դիմակը սնուցում և ամրացնում է մազերը։ 

    Պատրաստման համար անհրաժեշտ է․

    • Կեֆիր, 3,2% - կես բաժակ
    • Մեղր - 4 ճաշի գդալ
    • Հավկիթ - 1 հատ
    • Ձիթայուղ - 2 ճաշի գդալ

    Հավկիթը լավ հարում ենք, ավելացնում ենք մեղրը, կեֆիրը, նորից լավ հարում ենք մինչև ստացվի միասեռ զանգված։

    Դիմակը քսում ենք մազարմատներին, ապա տարածում ենք ողջ երկայնքով։ 

    Գլխին դնում ենք պոլիեթիլենային գլխարկ, ապա փաթաթում ենք սրբիչով։ 

    Դիմակը թողնում ենք կես ժամ, ապա լվանում ենք տաք ջրով և շամպունով։ 

     

    Կեֆիրով և խմորիչով դիմակ մազերի համար

    Այս դիմակը սնուցում է մազերը, նաև նպաստում է աճին։ 

    Պատրաստման եղանակը շատ պարզ է, ցանկալի է օգտագործել 2 շաբաթը մեկ անգամ։ 

    • Կեֆիր - 200մլ
    • Խմորիչ - 2 ճաշի գդալ

    Թեթևակի տաքացնում ենք կեֆիրը։ Ավելացնում ենք խմորիչը և լավ խառնում ենք։ Թողնում ենք դիմակը թրմվի 15 րոպե։ 

    Դիմակը քսում ենք մազարմատներին, ապա տարածում ենք մազերի ողջ երկայնքով։ 

    Առավել լավ արդյունքի հասնելու համար պետք է տաքացնել մազերը, փաթաթելով պոլիէթիլենային գլխարկով, ապա սրբիչով։ Թողնում ենք 45 րոպե, ապա լվանում ենք։

     

    Կեֆիրով, կոնյակով և կակաոյով դիմակ մազերի համար

    Կեֆիրով, կոնյակով և կակաոյով դիմակը օգնում է մազաթափության դեպքում, խթանում է մազի ֆոլիկուլների աշխատանքը։

    Այս դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 2 անգամ։ 

    Ի դեպ, կոնյակը մազերի աճի համար նախատեսված, տնային պայմաններում պատրաստվող դիմակներում համարվում է ամենաարդյունավետ բաղադրիչներից մեկը։ 

    Պատրաստման եղանակը․

    • Կեֆիր - 125 մլ
    • Կակաո-փոշի - 2,5 ճաշի գդալ
    • Ձվի դեղնուց - 1 հատ
    • Կոնյակ - 2 թեյի գդալ

    Մետաղական տարայի մեջ խառնում ենք կեֆիրն ու կոնյակը, թույլ կրակի վրա թեթևակի տաքացնում ենք։ Ավելացնում ենք դեղնուցը և կակաոն, լավ խառնում ենք, մինչև ստացվի միասեռ զանգված։ 

    Դիմակը քսում ենք մազարմատներին, ապա տարածում մազերի ողջ երկարությամբ։ Գլխին դնում ենք պոլիէթիլենային գլխարկ, և փաթաթում ենք սրբիչով։ Թողնում ենք 30 րոպե, լվանում ենք։ 

    Թեյի ծառի յուղը մազերի համար

    Թեյի ծառի յուղը մազերի համար

    Նախորդը

    Սոդան մազերի համար

    Սոդան մազերի համար

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: