• 01 հուլիս, 2024
     Չիկագոյան 7-յակ, ի՞նչ է սա

    Չիկագոյան 7-յակ, ի՞նչ է սա

    Դասական փսիխոսոմատիկ հիվանդությունների մեջ առանձնացվում են հիվանդություններ, որոնք բուժվում են այլ մասնագետների կողմից, սակայն բացի բուն հիվանդագին վիճակից հիմքում հոգեկան ապրուները ծանրակշիռ դեր ունեն։

    Տարիներ առաջ Չիկագոյի գիտնականների խումբը մի շարք հետազոտություններ արեց, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ մեզ խիստ հայտնի հիվանդությունների շատ մեծ շարք գոյություն ունի, ինչի զարգացման հիմքում կամ էլ սրացումների պատճառը հանդիսանում է սթրեսը, տրավման կամ էլ խրոնիկական կոնֆլիկտը։ Երևի թե դա բեկումնային էր հոգեբուժության մեջ։

    Հիվանդությունների խումբը կոչվեց Չիկագոյան 7-նյակ։

    Դրանք են.

    • Սրտի իշեմիկ հիվանդություն
    • Էսենցիալ հիպերտենզիա
    • Բրոնխիալ ասթմա
    • 2-րդ տիպի շաքարային դիաբետ
    • Ստամոքսի և 12-մատմյա աղու խոցային հիվանդություն
    • Ռևմատոիդ արթրիտ
    • Նեյրոդերմիտ
    • Տարիների ընթացքում 7-նյակի շարքը համալրեցին շատ ու շատ այլ հիվանդություններ։

    Հիմա զգու՞մ եք, որ տատիկական խոսքերում որոշակի ճշմարտություն կա։

    Հա ի դեպ, շատ հիվանդագին վիճակներ կան, որոնց հիմքում ընկած է ԱԼԵՔՍԻԹԻՄԻԱՆ (էմոցիաների արտահայտման անկարողությունը)։ Դա նշանակում է, որ պետք է արտահայտել էմոցիան, որը զգում եք, տվեք դրանց բառեր, հետագայում մարմնական կամ հոգեկան խնդիրներից խուսափելու համար։

     

    Հեղինակ dr.tatevkhachatryan

    Ես հոգեմետ դեղ չեմ խմի

    Ես հոգեմետ դեղ չեմ խմի

    Նախորդը

    Բիպոլյար խանգարման Մանիակալ էպիզոդը

    Բիպոլյար խանգարման Մանիակալ էպիզոդը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: