• 21 դեկտեմբեր, 2024
     Խանդի զառանցանք

    Խանդի զառանցանք

    Խանդի զառանցանքը, իրականում, ամենադաժան ու ամենավախենալու զառանցանքներից է, որի առկայությունը անհատի ընտանիքի անդամների համար պետք լուրջ ազդակ լինի հոգեբույժին դիմելու։

    Խանդի զառանցանքն ամենահաճախը դիտվում է տղամարդկանց մոտ, հատկապես նրանց, ովքեր չարաշահում են ալկոհոլը։ Առաջացման հիմքում ընկած է պոտենցիայի անբավարությունը, ինչի հետևանքով էլ առաջանում է կասկած դավաճանության վերաբերյալ։ Արդյունքում էլ խանդի զառանցանք։

    Ի՞նչ է դիտվում խանդի զառանցանքի ժամանակ։
    Միջին տարիքի տղամարդը օրերից մի օր սկսում է կնոջն ասել, որ համոզված է՝ կինն իրեն դավաճանում է ու բերել այնպիսի պատճառ-հետևանքային կապ, որը կարող է աբսուրդի հասնել։ Կնոջ ու երեխաների զարմանքին ու բացասական վերաբերմունքին տղամարդ տալիս է ավելի ագրեսիվ պատասխան, քանի որ կարող է հարյուրավոր փաստարկներ բերել։ Արդյունքում զառանցանքն ունեցող անհատը բռնություն է կատարում կնոջ կամ անփութաբար ընտանիքի այլ անդամների նկատմամբ։

    Խանդի զառանցանք

    Բնականաբար, ընտանիքի անդամները, ամոթից դրդված չեն դիմում հոգեբույժի կամ էլ դիմում են, երբ «բանը բանից անցած» է լինում։

    Պետք է իմանալ, շատ կարևոր է, որ զառանցանքն ունեցող անհատին չի կարելի լքել՝ իր կյանքի ծանր ժամանակներում ու դիմել մասնագետի։ Նա այդ ժամանակ ավելի քան օգնության ու աջակցության կարիք ունի։

    Ի դեպ, զառանցանքը կարող է առաջանալ նաև անցյալի իրադարձությունների կամ մահացած կնոջ վերաբերյալ։

    Նաև շատ կարևոր է նշել, որ նույնիսկ զառանցանքից դուրս գալուց հետո ապրումների պահպանվում են։

    Բուժումը բացառապես դեղորայքային է:

    Հեղինակ dr.tatevkhachatryan

    Անձի հիստերիկ խանգարում

    Անձի հիստերիկ խանգարում

    Նախորդը

    Ծերունական փսիխոզ

    Ծերունական փսիխոզ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: