• 10 դեկտեմբեր, 2024
     Ծնող-երեխա կոնֆլիկտի առաջացման պատճառները

    Ծնող-երեխա կոնֆլիկտի առաջացման պատճառները

    Ծնող-երեխա կոնֆլիկտի առաջացման պատճառը ծնողի` երեխայի տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները չգիտակցելն է, դաստիարակության ձևերին չտիրապետելը, երեխայի մտադրությունները չհասկանալը, նրան մշտապես փոքր և անկարող մարդ համարելը: Առաջարկում եմ մի քանի մոտեցումներ, որոնք կնպաստեն ծնող-երեխա փոխհարաբերությունների կարագավորմանը:

    1. Ոչ նշանակում է ոչ

    Ծնողը, երբ երեխային ասում է ոչ, ապա այն պետք է համապատասխանի նրա ձայնի տոնին, սակայն երբեմն ոչ-ը իր մեջ ներառում է կարող է կամ կլինի, եթե խնդրես մի փոքր ուշ պատասխանը: Երբ ասացիք «ոչ», անպայման բացատրեք մերժման պատճառը:

    2. Գնացեք մի կողմ

    Երբ որ երեխաները սկսում են կապրիզներ անել, գոռալ, պետք է գնալ մի կողմ, կանգնել մոտակայքում և միայն անհրաժեշտության դեպքում կարող եք մոտենալ։ Գնալով մի կողմ՝ մայրը չի թողնում, որ երեխան իր կապրիզը առաջ տանի և մանիպուլիացիայի ենթարկի իրեն: Ցանկացած տարիքում երեխաները կարող են հասցնել ծնողներին նրան, որ վերջիններս կորցնեն իրենց ինքնավերահսկողությունը: Այս դեպքում պետք է ուղղակի որոշակի ժամանակ վերականգնվելու համար, տվեք և՛ ձեզ, և՛ երեխային հանգստանալու հնարավորություն:

    3. Ճիշտ օգտագործեք ժեստերի լեզուն

    Շատ հաճախ ծնողը կարող է բարկանալ երեխայի վրա խոսքով, սակայն ոչ խոսքային ազդանշանները կարող են այլ բան ցույց տալ, այս դեպքում երեխան ստանում է, այսպես ասած, խառը ինֆորմացիա, որից խճճվում է։ Նման իրավիճակներում ծնողը պետք է կանգնի երեխայի դիմաց, նայի աչքերին և հստակ ու պարզ ասի իր դիտողությունը:

    4. Փնտրեք դրականը

    Ոչ ոք չի սիրում քննադատություն, նամանավանդ գերզգայուն երեխաները, որոնց մոտ միանգամից առաջանում է լարվածության և վիրավորանքի զգացում: Մեղմացնելով քննադատությունը՝ երեխան ավելի լավ կընկալի ձեր ասածը:

    5. Տվեք ընտրության հնարավորություն

    Շատ հաճախ երեխաներն ընդդիմանում են, քանի որ ծնողները նրանց չեն տալիս ընտրության հնարավորություն. սա ինքնահաստատման և անկախության ձգտման միակ միջոցն է:
    Ծնողը պետք է երեխային սովորեցնի ունենալ սեփական որոշում, մտածել ինքնուրույն, և այս մոտեցման արդյունքում կբարձրանա երեխայի ինքնագնահատականն և նշանակալիության զգացումը:

    6. Մի մոռացեք հումորի մասին

    Երեխաները օրական մոտ 400 անգամ ծիծաղում են, իսկ մեծահասկաները՝ մոտ 15: Հումորը հիանալի միջոց է ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունից ազատվելու համար և օգնում է կարգավորել մի շարք բարդ իրավիճակներ:

    7. Ամեն ինչ ունի հերթականություն

    Եթե դուք որոշել եք, որ երեխայի վարքում շատ փոփոխություններ պետք է անել, ապա մտովի վերլուծեք ձեր բոլոր դիտողությունները, որն է դրանցից նշանակալին, որից եք ցանկանում ազատվել, դասավորեք ըստ առաջնահերթության և սկսեք գործել:

    8. Երեխային սովորեցրեք օրինակ ծառայելով

    Երեխաները հիմնականում կրկնօրինակում են ծնողների վարքը. եթե դուք հիմա հետևողական լինեք, թե ինչ օրինակ եք ծառայում ձեր երեխաներին, ապա, միանշանակ, կարող եք խուսափել ապագայում տեղի ունեցող մի շարք կոնֆլիկտներից և արդյունքում հպարտանալ, որ երեխան ձեզանից սովորել է միայն լավը:

     

    Հեղինակ՝ Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի հոգեբան, լոգոպեդ Մարինե Հարությունյանը

    Գեներալիզացված տագնապային խանգարում

    Գեներալիզացված տագնապային խանգարում

    Նախորդը

    Ինչու է հապաղում երեխայի խոսքը

    Ինչու է հապաղում երեխայի խոսքը

    Հաջորդը

    Մեկնաբանել